Թուրքիան դարձավ միջուկային տերություն
https://parstoday.ir/hy/news/world-i198368-Թուրքիան_դարձավ_միջուկային_տերություն
Ռուսների կողմից Թուրքիայի առաջին ատոմակայան միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի առաքման պաշտոնական արարողության մեկնարկի կապակցությամբ տեսակապով ունեցած ելույթում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 60 տարի անց, իր երկիրը կմիանա միջուկային էներգիա ունեցող երկրներին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 28, 2023 08:58 Asia/Tehran
  • Թուրքիան դարձավ միջուկային տերություն

Ռուսների կողմից Թուրքիայի առաջին ատոմակայան միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի առաքման պաշտոնական արարողության մեկնարկի կապակցությամբ տեսակապով ունեցած ելույթում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ 60 տարի անց, իր երկիրը կմիանա միջուկային էներգիա ունեցող երկրներին:

Թուրքական Ակկոյու էլեկտրակայանի միջուկային վառելիքի առաջին խմբաքանակի փոխանցման արարողությանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Էլեկտրակայանը կառուցել է ռուսական «Ռոսատոմ» ընկերությունը:Արարողության ժամանակ ունեցած ելույթում Վլադիմիր Պուտինը հայտարարել է. «Ակկոյու միջուկային էլեկտրակայանը հագեցած է աշխարհի ամենաժամանակակից և հուսալի անվտանգության համակարգերից մեկով»։Իսկ Էրդողանը հայտարարել է. «Միջուկային վառելիքը օդով և ծովով Ակկոյու ատոմակայան հասցնելու շնորհիվ, այն ստացել է միջուկային օբյեկտի կարգավիճակ»։Նա հավելել է. «Եվրամիությունն իր էլեկտրաէներգիայի 25%-ն ապահովում է միջուկային էներգիայից։ Անցյալ տարի Եվրահանձնաժողովը միջուկային էներգիան հայտարարեց «կանաչ էներգիա» և վերացրեց բոլոր կասկածները։ Ակկոյուի հետ մենք մեր երկիրը դարձրինք այս առաջընթացի մի մասը»: