ԱՄՆ բանակում գարնցվել է բռնաբարության 9 հազար դեպք
https://parstoday.ir/hy/news/world-i198416-ԱՄՆ_բանակում_գարնցվել_է_բռնաբարության_9_հազար_դեպք
Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում Պենտագոնը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունները բանակում դարձել են մշտական և վտանգավոր խնդիր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 29, 2023 04:45 Asia/Tehran
  • ԱՄՆ բանակում գարնցվել է բռնաբարության 9 հազար դեպք

Կոնգրեսին ուղղված ամենամյա զեկույցում Պենտագոնը հայտարարել է, որ սեռական ոտնձգությունները բանակում դարձել են մշտական և վտանգավոր խնդիր:

Երկար ժամանակ Պենտագոնը և ԱՄՆ ռազմական ծառայություններն աշխատել են սեռական ոտնձգությունները կանխելու և դրանց մասին հաղորդումները խրախուսելու ծրագրերի ներդրման ուղղությամբ:
Թեև ԱՄՆ-ի բանակը փորձել է ավելի հեշտ և անվտանգ ծառայություն ապահովել իր զինվորների համար, սակայն քիչ հաջողություններ է գրանցել սեռական ոտնձգությունների նվազեցման հարցում: Այդ դեպքերը 2006թ հետո ամեն տարի աճել են: