Աշխատավորների օրվա կապակցությամբ Ֆրանսիայում կկայանա վերջին տասնամյակների ամենամեծ ցույցը
https://parstoday.ir/hy/news/world-i198558-Աշխատավորների_օրվա_կապակցությամբ_Ֆրանսիայում_կկայանա_վերջին_տասնամյակների_ամենամեծ_ցույցը
Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական միության ղեկավարը հայտարարել է, որ Աշխատանքի օրվա կապակցությամբ մայիսի 1-ին ետղի կունենա «վերջին 30-40 տարվա ամենամեծ ցույցը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2023 06:17 Asia/Tehran
  • Աշխատավորների օրվա կապակցությամբ Ֆրանսիայում կկայանա  վերջին տասնամյակների ամենամեծ ցույցը

Ֆրանսիայի Աշխատանքի դեմոկրատական միության ղեկավարը հայտարարել է, որ Աշխատանքի օրվա կապակցությամբ մայիսի 1-ին ետղի կունենա «վերջին 30-40 տարվա ամենամեծ ցույցը»։

Sputnik-ի փոխանցմամբ՝ Լորան Բերգեն այս մասին հայտնել է LCI հեռուստաալիքի եթերում։
Կանխատեսվում է, որ մայիսի 1-ի ցույցերին  Ֆրանսիայի ամբողջ տարածքում  կարող է մասնակցել մեկից մեկուկես միլիոն մարդ։ Ընդհանուր առմամբ, այս երկրում հայտարարվել է մոտ 300 ցույցի անցկացման մասին։
Ներքին գործերի նախարար Ջերալդ Դարվինի խոսքով՝ Փարիզում մայիսմեկյան ցույցերի անվտանգությունը կապահովեն 12 հազար ոստիկաններ ու ժանդարմներ, ինչը, ըստ նրա, «պատմական թիվ» է։