Վենեսուելան կոշտ է արձագանքել ԱՄՆ-ի կողմից նավթի գողությանը
Վենեսուելայի պետական նավթային ընկերություն՝ PDVSA-ն ԱՄՆ-ի կողմից իր դուստր ձեռնարկության (Citgo) վաճառքը որակել է որպես «անօրինական» քայլ:
Վաշինգտոնում տեղակայված վենեսուելական նավթային ընկերության դուստր ձեռնարկություն «Citgo»-ն գողանալու և վաճառելու ԱՄՆ-ի որոշմանը Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կոշտ արձագանքից հետո, այդ երկրի պետական նավթային ընկերությունը (PDVSA) խոստորեն քննադատել է ԱՄՆ-ի այդ քայլը:
Երկուշաբթի օրը՝ մայիսի 1-ին, ԱՄՆ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ որևէ քայլ չի ձեռնարկի Citgo-ի բաժնեմասի գործարքը կանխելու համար։
Վենեսուելայի պետական նավթային ընկերությունը հայտարարություն է տարածել,որում նշել է,-«Մենք կտրականապես մերժում ենք Citgo-ի բաժնեմասի խարդախ վաճառքը անօրինական ճանապարհով, որը համապատասխանում է ԱՄՆ կառավարության շահերին»:
Վենեսուելայի նավթային ընկերությունը նաև դատապարտել է այս արդյունաբերության նկատմամբ շարունակական ագրեսիվ քաղաքականությունը՝ միակողմանի հարկադրական միջոցների կիրառման միջոցով, որոնք հանգեցնում են արտերկրում PDVSA-ի և նրա դուստր ձեռնարկությունների ակտիվների կորստին։