Ալիևն Իրանի հետ հարաբերությունների մասին հակասական հայտարարություն է արել
https://parstoday.ir/hy/news/world-i198766-Ալիևն_Իրանի_հետ_հարաբերությունների_մասին_հակասական_հայտարարություն_է_արել
Ալիևն Իրանի հետ հարաբերությունների մասին հակասական հայտարարություն է արել: Նա նշել է. «Մենք Իրանից ավելին էինք սպասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 04, 2023 02:57 Asia/Tehran
  • Ալիևն Իրանի հետ հարաբերությունների մասին հակասական հայտարարություն է արել

Ալիևն Իրանի հետ հարաբերությունների մասին հակասական հայտարարություն է արել: Նա նշել է. «Մենք Իրանից ավելին էինք սպասում Ադրբեջանի տարածքային ամբողջականության հարցում»։

Շուշիում անցկացված՝ «Եվրասիական մեծ աշխարհաքաղաքականության ձևավորումը. Անցյալից ներկա և ապագա» թեմայով նիստում Ալիևը խոսել է Իրանի հետ իր երկրի հարաբերությունների մասին: Սակայն նրա հայտարարությունների մի մասը հակասում էին իրականությանը:   
Իլհգամ Ալիևն ասել է. «Ադրբեջանի և Իրանի հարաբերությունները ներկայումս գտնվում են շատ ցածր մակարդակի վրա, և նախապես հնարավոր չէ ասել՝ դրանք այս մակարդակում կմնա՞ն, թե՞ վերելքներ ու վայրէջքներ կունենան»: 
Նա հավելել է. «Թեհրանում Ադրբեջանի դեսպանատունը ներկայումս փակ է, և դա իմ որոշումն է, քանի որ իմ համար ավելի կարևոր է մարդկանց անվտանգությունն ու կյանքը»:
Ադրբեջանի նախագահի խոսքով. «Երբ խոսքը գնում էր օկուպացիայի ժամանակ Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն աջակցելու մասին, Իրանից մեր ակնկալիքներն ավելի մեծ էին։ Իրանը միշտ աջակցել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանը և դրական է քվեարկել մեր երկրի տարածքային ամբողջականության օգտին ՄԱԿ-ում և Իսլամական համագործակցության կազմակերպությունում»։