ԱՄՆ-ն իր նավերին հորդորել է Պարսից ծոցում «ավելի զգույշ լինել»
ԱՄՆ տրանսպորտի նախարարության ծովային վարչությունը մի հայտարարությամբ ամերիկյան նավերին հորդորել է մայիսի 10-ը Պարսից ծոցով, Հորմուզի նեղուցով և Օմանի ծովով անցնելիս «ավելի զգույշ լինել»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, հինգշաբթի օրը տարածած հայտարարության մեջ ասված է. «Ամերիկյան առևտրային նավերը պետք է ավելի զգույշ լինեն Պարսից ծոցով, Հորմուզի նեղուցով և Օմանի ծոցով անցնելիս»։
Անտեսելով Իրանի կողմից բռնագրավված ամերիկյան նավերի ոկղմից իրականացված օրինախախտումները, հայտարարության մեջ ասված է. «Զեկուցվել է ծովային սպառնալիքի մասին, ներառյալ Իրանի կողմից միջազգային իրավունքի խախտմամբ առևտրային նավերի զավթման երկու միջադեպի մասին: Ապրիլի 27-ին Օմանի ծոցում բռնագրավվել է Մարշալյան կղզիների դրոշով լողացող նավ, իսկ մայիսի 3-ին Հորմուզի նեղուցում՝ պանամական դրոշով լողացող մեկ այլ նավ»:
Հայտարարության մեջ ասված է, որ նավերը պետք է համապատասխանեն ԱՄՆ ռազմածովային նավատորմի 2023 հանձնարարականին (Պարսից ծոց, Հորմուզի նեղուց, Օմանի ծոց, Արաբական ծով, Ադենի ծոց, Բաբ ալ-Մանդաբի նեղուց, Կարմիր ծով և Սոմալիի ավազան) և ավելի մեծ ուշադրություն դարձնեն տեղեկատվության և հաղորդակցման ուղիներին: