Ցույցեր Նյու Յորքում ընդեմ մետրոյում հերթական սևամորթի մահվան
https://parstoday.ir/hy/news/world-i198854-Ցույցեր_Նյու_Յորքում_ընդեմ_մետրոյում_հերթական_սևամորթի_մահվան
Նյու Յորքում ցույցեր են անցկացվել այս քաղաքի մետրոյում ևս մեկ սևամորթի մահվան կապակցությամբ։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 05, 2023 15:37 Asia/Tehran

Նյու Յորքում ցույցեր են անցկացվել այս քաղաքի մետրոյում ևս մեկ սևամորթի մահվան կապակցությամբ։

Սպիտակ տղամարդը, ով ամերիկացի ռազմածովային ուժերից է, խեղդամահ է արել Ջորդան Նիլի անունով անօթևան սևամորթին այլ ուղևորների աչքի առջև:

Հրապարակված տեսանյութում երևում է, թե ինչպես է սևամորթ երիտասարդը պայքարում շնչելու համար, մինչդեռ մեկ այլ տղամարդ նրան պահում է գետնի վրա: Ամերիկյան իշխանությունները 30-ամյա Ջորդան Նիլիի մահվան պատճառը խեղդամահ են հայտարարել։

Ըստ AFP լրատվական գործակալության, Նյու Յորքում ցուցարարները դատապարտել են «Ջորդան Նիլիի» սպանությունը և վանկարկելով կարգախոսներ և  կրելով պաստառներ՝ պահանջել են արդարություն։