Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ–ադրբեջանական բանակցությունները
https://parstoday.ir/hy/news/world-i198864-Բայրամովն_ու_Չավուշօղլուն_քննարկել_են_հայ_ադրբեջանական_բանակցությունները
Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև կայացած բանակցությունները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 05, 2023 13:06 Asia/Tehran
  • Բայրամովն ու Չավուշօղլուն քննարկել են հայ–ադրբեջանական բանակցությունները

Ադրբեջանի և Թուրքիայի արտգործնախարարներ Ջեյհուն Բայրամովն ու Մևլութ Չավուշօղլուն քննարկել են Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև կայացած բանակցությունները։

Տեղեկությունը հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հեռախոսազրույցի ընթացքում երկու երկրների արտգործնախարարները Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմանի և բազմակողմանի համագործակցությանն առնչվող հարցերի, ինչպես նաև տարածաշրջանում առկա իրավիճակի վերաբերյալ կարծիքներ են փոխանակել ։

«Նախարարները քննարկել են նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախագծին առնչվող բանակցությունները», – նշում է ԱԳՆ–ն։

Հիշեցնենք` մայիսի 1-ին ԱՄՆ Արլինգտոն քաղաքում կայացավ Բայրամովի և Միրզոյանի երկկողմ հանդիպումը, նույն օրը Վաշինգտոնում էլ` եռակողմ հանդիպում Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի միջև։

Մի քանի օր տևած բանակցություններն ավարտվեցին մայիսի 4–ին։

armeniasputnik.am