Business Insider. ԱՄՆ-ի ապագա սերունդները կժառանգեն երկրի պարտքը
https://parstoday.ir/hy/news/world-i198914-business_insider._ԱՄՆ_ի_ապագա_սերունդները_կժառանգեն_երկրի_պարտքը
Տնտեսական վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ կառավարության պարտքային ճգնաժամը, աշխարհում ապադոլարիզացիայի հետ մեկտեղ, մեծ մարտահրավեր է առաջացրել այս երկրի համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2023 13:07 Asia/Tehran
  • Business Insider. ԱՄՆ-ի  ապագա սերունդները կժառանգեն երկրի պարտքը

Տնտեսական վերլուծաբանների կարծիքով՝ ԱՄՆ կառավարության պարտքային ճգնաժամը, աշխարհում ապադոլարիզացիայի հետ մեկտեղ, մեծ մարտահրավեր է առաջացրել այս երկրի համար:

Business Insider տնտեսական վերլուծության կայքը այս մասին իր հոդվածում գրել է. «Ապադոլարիզացիայի վախը չափազանց մեծացել է, սակայն ԱՄՆ պարտքի ավելացումը և երկրի ռիսկային քաղաքականությունը համարվում են դոլարի դեմ ուղղված հիմնական սպառնալիքները»։

Gardner, Russo and Queen ներդրումային կառավարման ընկերության տնօրենների խորհրդի անդամ Թոմ Ռուսոն օրերս իր հարցազրույցներից մեկում հայտարարել է, որ ԱՄՆ կառավարության մեծ պարտքերը երկարաժամկետ հետեւանքներ կունենան ամերիկացիների համար։

Հունվարին ամերիկյան կառավարությունը գերազանցեց իր  31,4 տրիլիոն դոլարի պարտքի սահմանաչափը, և հավանական է, որ կառավարության ֆինանսական միջոցները կսպառվեն մինչև հունիս, եթե ​​օրենսդիրները չհամաձայնեն բարձրացնել պարտքի առաստաղը:

Ռուսոն նշում է, որ եթե անգամ փակուղուց դուրս գան, այնուամենայնիվ մեծ քանակությամբ պարտքեր կմնան, որոնց հետ կբախվեն «ապագա սերունդները»:

Նշենք, որ վերջին 40 տարվա ընթացքում ԱՄՆ-ում գնաճը հասել է ամենաբարձր մակարդակին ։