ՄԱԿ-ը զգուշացրել է ԱՄՆ-ում ռասայական խտրականության մասին
https://parstoday.ir/hy/news/world-i198916-ՄԱԿ_ը_զգուշացրել_է_ԱՄՆ_ում_ռասայական_խտրականության_մասին
Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է մի կողմ դնի լոզունգները և գործնականում ու լրջորեն զբաղվի սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնության և ռասայական անհավասարության հարցերով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 06, 2023 13:30 Asia/Tehran

Միավորված ազգերի կազմակերպության փորձագետները հայտարարել են, որ Միացյալ Նահանգները պետք է մի կողմ դնի լոզունգները և գործնականում ու լրջորեն զբաղվի սևամորթների նկատմամբ ոստիկանության բռնության և ռասայական անհավասարության հարցերով։

ՄԱԿ-ի փորձագետների առաջին պաշտոնական այցը Միացյալ Նահանգներ՝ ռասայական խտրականության և սևամորթ ամերիկացիների իրավունքների ոտնահարման հետաքննության շրջանակներում, որը Անվտանգության խորհրդի ուշադրությանն էր արժանացել 2020թ. մայիսին «Ջորջ Ֆլոյդի» սպանությունից հետո, ավարտվեց ուրբաթ օրը 2023թ. մայիսի 5-ին երկու շաբաթ տևողությունից հետո:

ՄԱԿ-ի ներկայացուցիչները կոչ են արել ազգային հանձնառություն ցուցաբերել խտրականության դեմ պայքարելու համար:

Այս այցի ընթացքում ՄԱԿ-ի երկու անկախ փորձագետներից մեկի՝ Թրեյսի Քեյսիի խոսքով, ռասայական անհավասարությունն ԱՄՆ-ում սկիզբ է առնում այս երկրի հիմնադրման օրվանից:

Քեյսին հավելեց. «Մինչ օրս ռասայական խտրականությունը կարելի է տեսնել ոստիկանության և իրավապահների հետ առնչվելու բոլոր փուլերում, նույնիսկ ձերբակալությունների և դատապարտումների ժամանակ»:

ՄԱԿ-ի փորձագետներն իրենց վերջնական զեկույցը կներկայացնեն այս կազմակերպության Մարդու իրավունքների խորհրդին՝ Ժնևում, այս տարվա սեպտեմբեր կամ հոկտեմբեր ամիսներին։

Սևամորթ ամերիկացիների նկատմամբ ռասայական խտրականության շարքի վերջին դեպքը,կարելի է նշել 30-ամյա սևամորթ ամերիկացու՝ «Ջորդան Նիլի» սպանությունը, ով խեղդամահ է եղել Նյու Յորքի մետրոյում, ԱՄՆ ծովուժի նախկին հրացանակրի կողմից: