Տեղի է ունեցել ռուս և ուկրաինացի գերիների փոխանակում
Ուկրաինայի տարբեր շրջաններում աճող հակամարտությունների ֆոնին Ռուսաստանն ու Ուկրաինան փոխանակել են ավելի քան 45 գերիների։
Անատոլիա լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է. «45 ուկրաինացի գերիներ՝ այդ թվում՝ 42 տղամարդ և երեք կին, 3 Ռուս օդաչուի դիմաց փոխանակվել են։ Ուկրաինացի գերիները բոլորն էլ Ազովի ջոկատի զինվորներ են, որը կազմավորվել է ինը տարի առաջ»։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև գերիների փոխանակումը տեղի է ունենում Բախմուտում երկու երկրների ուժերի միջև աճող հակամարտությունների և ռազմական լարվածության, ինչպես նաև վերջին մի քանի օրվա ընթացքում Ուկրաինայում տարբեր օբյեկտների վրա ռուսական լայնածավալ հարձակումների ֆոնին:
Վերջին անգամ Ռուսաստանն ու Ուկրաինան իրենց գերիներին փոխանակել էին ապրիլի 16-ին։