Պուտին. Ուկրաինայի ժողովուրդն իր կառավարության պատանդն է
Մայիս 09, 2023 06:41 Asia/Tehran
Նացիստական Գերմանիայի դեմ խորհրդային զորքերի հաղթանակի շքերթի ժամանակ իր ելույթում Ռուսաստանի նախագահն ասել է. «Ոուկրաինացի ժողովուրդն իր կառավարության պատանդն է»:
ԻՌՆԱ լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Մոսկվայում Վլադիմիր Պուտինի ներկայությամբ կայացել է Նացիստական Գերմանիայի դեմ նախկին Խորհրդային Միության հաղթանակի 78-րդ տարեդարձի շքերթը։
Պուտինն այս արարողության ժամանակ ասաց. «Արևմտյան երկրները ատելության սերմեր են ցանում և իրենց կամքը պարտադրում այլ երկրներին։ Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված խորհրդային զինվորների գերեզմանները քանդելը հանցագործություն է մարդկության դեմ, իսկ Ուկրաինայի ժողովուրդը իր կառավարության պատանդն է»: