Ռուսաստանի «Հաղթանակի օրը» Կիևում մի քանի պայթյուն է հնչել
https://parstoday.ir/hy/news/world-i199086-Ռուսաստանի_Հաղթանակի_օրը_Կիևում_մի_քանի_պայթյուն_է_հնչել
Ռուսաստանի «Հաղթանակի օրը» Ուկրաինայի տարբեր շրջաններում ակտիվ էին օդային ռմբակոծման նախազգուշացումները, և Կիևում ևս լսվեցին մի քանի պայթյունների ձայն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 07:21 Asia/Tehran
  • Ռուսաստանի «Հաղթանակի օրը»  Կիևում մի քանի պայթյուն է հնչել

Ռուսաստանի «Հաղթանակի օրը» Ուկրաինայի տարբեր շրջաններում ակտիվ էին օդային ռմբակոծման նախազգուշացումները, և Կիևում ևս լսվեցին մի քանի պայթյունների ձայն:

Այսօր մայիսի 9-ը՝ Ռուսաստանի «Հաղթանակի օր»-ը, 1945 թվականին այս երկրի կողմից նացիստական ​​Գերմանիայի պարտության տարեդարձի օրն է:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, երեքշաբթի վաղ առավոտյան մի քանի պայթյուն է լսվել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում։

Հաղորդման համաձայն, երեքշաբթի առավոտից Ուկրաինայի որոշ հատվածներում, այդ թվում՝ Կիևում, ավիահարվածի ահազանգ է հնչել:

Հաղորդման համաձայն՝ այսօր իր երկրորդ հարձակման ժամանակ Ռուսաստանը 15 թեւավոր հրթիռ է արձակել Ուկրաինայի մայրաքաղաքի ուղղությամբ։