Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը կլուծի այդ խնդիրը. Պուտին
https://parstoday.ir/hy/news/world-i199094-Ռուսաստանի_դեմ_պատերազմ_է_սանձազերծվել_բայց_երկիրը_կլուծի_այդ_խնդիրը._Պուտին
Ռուսաստանի դեմ նորից պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, պաշտպանում է ե՛ւ Դոնբասի բնակիչներին, ե՛ւ ապահովում է իր անվտանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 09, 2023 11:26 Asia/Tehran
  • Ռուսաստանի դեմ պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը կլուծի այդ խնդիրը. Պուտին

Ռուսաստանի դեմ նորից պատերազմ է սանձազերծվել, բայց երկիրը հակահարված է տվել միջազգային ահաբեկչությանը, պաշտպանում է ե՛ւ Դոնբասի բնակիչներին, ե՛ւ ապահովում է իր անվտանգությունը, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, տեղեկացրել է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Մեր հայրենիքի դեմ նորից սանձազերծվել է իսկական պատերազմ։ Բայց մենք հակահարված ենք տվել միջազգային ահաբեկչությանը, կպաշտպանենք եւ Դոնբասի բնակիչներին, կապահովենք մեր անվտանգությունը»,- ասել է Պուտինը Հաղթանակի զորահանդեսում։

Նա ավելացրել է, որ Ռուսաստանի համար չկան ոչ բարեկամական եւ թշնամական ժողովուրդներ «ո՛չ Արեւմուտքում, ո՛չ Արեւելքում»։

news.am