Իմրան Խանի ձերբակալության դեմ բողոքողները բախվել են Իսլամաբադի ոստիկանության հետ
Այս երկրի նախկին վարչապետ Իմրան Խանին ձերբակալելու Պակիստանի անվտանգության ուժերի գործողությունը և դրա մասին լրատվամիջոցների լուսաբանումը, պատճառ է դարձել որ Իմրան Խանի կողմնակիցները Պակիստանի որոշ քաղաքներում, այդ թվում՝ Իսլամաբադում և Կարաչիում, դուրս գան փողոց, ինչը հանգեցրել է ոստիկանության հետ բախումների։
Պակիստանի լրատվական ալիքները Իսլամաբադի Գերագույն դատարանից հայտարարել են, որ Ազգային հաշվետվողականության բյուրոյի (NAB) գործակալները կոռուպցիայի գործով ձերբակալել են Իմրան Խանին։
Իմրան Խանի ձերբակալությունը տեղի է ունենում Պակիստանում շարունակվող քաղաքական անկարգությունների հետ միաժամանակ, մինչդեռ նախօրեին Պակիստանի բանակի խոսնակը հայտարարություն է տարածել՝ հերքելով ռազմական և անվտանգության կառույցների որևէ միջամտությունը կառավարության կամ ընդդիմության միջև վեճերին, սակայն լրջորեն զգուշացրել է Պակիստանի նախկին վարչապետի մեղադրանքների վերաբերյալ։
Պակիստանի «Թահրիք Էնսաֆ» կուսակցության առաջնորդ Իմրան Խանը զինված հարձակման թիրախ էր դարձել անցյալ տարի քաղաքական հանրահավաքի ժամանակ, և այդ ժամանակվանից իվեր նա ճանապարհորդում է անվտանգության խիստ միջոցառումների ներքո:
Պակիստանի նախկին վարչապետը, իր պաշտոնավարման կեսերին այդ երկրի խորհրդարանի պատգամավորների մեծամասնության որոշումով ստիպված է եղել հեռանալ պաշտոնից։ Ավելի վաղ նա կոալիցիոն կառավարության վարչապետ Շահբազ Շարիֆին մեղադրել էր երկիրը կառավարելու հարցում անգործության և տնտեսությունը քայքայելու մեջ։