Թուրքիան և Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանի մոտ զորավարժություններ են անցկացնում
Թուրքիայի «TRT Khabar»-ի փոխնացմամբ՝ Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Թուրքական այս լրատվամիջոցը Թուրքիայի արևելքում և Հայաստանի սահմանների մոտ՝ Կարս նահանգում ընթացող զորավարժությունների վերաբերյալ տեսանյութ հրապարակելով, հավելել է,-«Այս զորավարժությունները նույն նահանգում անցկացված երկու երկրների ձմեռային զորավարժությունների շարունակությունն են»։
Հաղորդման համաձայն՝ երկու երկրների զրահատեխնիկական, հետևակային և օդային ստորաբաժանումների զորավարժություններն անցկացվում են Թուրքիայի արևելյան շրջաններում։
Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետության ԶԼՄ-ները լրացուցիչ տեղեկություններ չեն հրապարակել զորավարժություններին մասնակից զինծառայողների թվի և տեւողության մասին։