G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
https://parstoday.ir/hy/news/world-i199374-g7_ի_երկրները_պայմանավորվել_են_շարունակել_պատժամիջոցային_ճնշում_գործադրել_Ռուսաստանի_վրա
«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները Ճապոնիայի Նիիգատա քաղաքում ավարտել են եռօրյա բանակցություններն ու հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 13, 2023 08:59 Asia/Tehran
  • G7-ի երկրները պայմանավորվել են շարունակել պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա

«Մեծ յոթնյակի» (G7) երկրների ֆինանսների նախարարներն ու կենտրոնական բանկերի ղեկավարները Ճապոնիայի Նիիգատա քաղաքում ավարտել են եռօրյա բանակցություններն ու հանդես են եկել համատեղ հայտարարությամբ։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Բանակցությունների արդյունքում կողմերը հաստատել են ՌԴ-ի դեմ պատժամիջոցներ ու այլ տնտեսական միջոցներ սահմանելու և դրանք կյանքի կոչելու, ինչպես նաև պատժամիջոցների շրջանցմանը դիմակայելու իրենց մտադրությունը։

«Մենք վերահաստատում ենք մեր անդրդվելի վճռականությունը՝ կիրառելու և իրականացնելու պատժամիջոցներ և այլ տնտեսական միջոցներ՝ Ռուսաստանի հնարավորություններն էլ ավելի խաթարելու համար։ Մենք հավատարիմ ենք մնում պատժամիջոցների շրջանցմանն ու դրանցից խուսափելուն ուղղված բոլոր փորձերին դիմակայելու որոշմանը», – ասված է փաստաթղթում։

Կողմերը հայտնել են նաև, որ անհրաժեշտության դեպքում մտադիր են հետագա միջոցներ ձեռնարկել՝ ուղղված Ռուսաստանի ֆինանսական հատվածին։

tert.am