Չինաստանում ցմահ ազատազրկման է դատապարտվել ամերիկացի լրտես
Մայիս 15, 2023 05:22 Asia/Tehran
Բայդենի Ճապոնիա կատարած այցի նախօրեին Չինաստանն ԱՄՆ-ի 78-ամյա մի քաղաքացու դատապարտել է ցմահ ազատազրկման՝ լրտեսության մեղադրանքով։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Ջոն Շինգ Վանլոնգը, որը Հոնկոնգի մշտական բնակիչ է, ձերբակալվել էր 2021 թվականի ապրիլի 15-ին Սուչժոու քաղաքում։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը առաջիկա օրերին պետք է մեկնի Ճապոնիայի Հիրոսիմա՝ մասնակցելու G7-ի գագաթնաժողովին։