Մամուլի տեսություն 03-06-2016
https://parstoday.ir/hy/news/world-i19999-Մամուլի_տեսություն_03_06_2016
Սպիտան Տունը որդեգրել է ահաբեկչական խմբերին սատարելու քաղաքականությունը
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 07:55 Asia/Tehran
  • Մամուլի տեսություն   03-06-2016

Սպիտան Տունը որդեգրել է ահաբեկչական խմբերին սատարելու քաղաքականությունը

«Ռեսալաթ» օրաթերթ

Սպիտան Տունը որդեգրել է ահաբեկչական խմբերին սատարելու քաղաքականությունը

 

Ահաբեկչական խմբերին սատարելու Սպիտակ Տան քաղաքականությունը մնում է անփոփոխ :

«Ռեսալաթ» օրաթերթի վերլուծական հոդվածում կարդում ենք , որ գնալով մեծանում է ահաբեկչության դեմ պայքարի տարիներին ԱՄՆ-ում իշխող քաղաքականությունը բացահայտողների թիվը :      Նրանց խոսքերով , իրենց ձայնը լսելի չի դառնում ՝ երկրում տիրող իրավիճակի պատճառով :

Հիշյալ քննադատների համոզմամբ , բազմաթիվ փաստեր կան , որոնք ապացուցում են , թե ԻԼԻՊ-ը Ալ-Ղաիդայի և այլ ահաբեկչական խմբերի նման , ամերիկացի քաղաքական գործիչների ու նրանց դաշնակիցների ստեղծածն են : 

ԱՄՆ-ում քննադատներն անկարող են ազատորեն արտահայտել իրենց կարծիքը , իսկ արտահայտողների ոսքերն են չեն հրապարակվում ու չեն լուսաբանվում :

Օրաթերթի գրությամբ , սա մեթոդն է , որի միջոցով ամերիկացի պետայրերը շարունակել են ահաբեկչության դեմ անիրական պայքարը :

 

 

 

«Սիասաթ» օրաթերթ

Արաբական որոշ պետություններ մասնակցել են Ինթիֆադայի դեմ քայլերին


Արաբական որոշ պետություններ շարունակում են համագործակցել Սիոնիստական ռեժիմի հետ ՝ Ինթիֆադան բռնաճնշելու գործում :

«Սիասաթ» օրաթերթի վերլուծական հոդվածում նշված է , որ պաղեստինցիների հալածանքների նկատմամբ արաբական երկրների ղեկավարների պահած լռությունը , թշնամուն առավել հանդուգն է դարձրել  , նամանավանդ , որ Իսրայելի ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուն խոստովանել է , որ արաբական երկրներն օգնել են ռեժիմին այդ գործում :

Ընդլայնվել են նաև Ալե-սաուդական ռեժիմի և Թելավիվի հարաբերությունները : Ռիադը Թելավիվի օկուպացված տարածքներում կառուցում է նոր դեսպանատուն ՝ հսկայական շենքով :

Հոդվածում կարդում ենք , որ Նեթանյահուն քողազերծել է Իթիֆադայի բռնաճնշման գործում արաբական երկրների ցուցաբերած մասնակցությունը :

 

 

 

 

newsarmenia.am

Չավուշօղլուն պատմության աղավաղում է անվանել Բունդեսթագի ընդունած հայկական բանաձևը

 

Գերմանիայի Բունդեսթագի ընդունած բանաձևը Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին թուրքական պատմության հերթական խեղաթյուրում է, Twitter–ի իր միկրոբլոգում հինգշաբթի գրել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

Գերմանական խորհրդարանը հունիսի 2-ին ընդունել է Օսնմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը: Փաստաթուղթը կոչվում է «101 տարի առաջ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության և քրիստոնյա այլ փոքրամասնությունների զոհերի հիշատակին»: Բանաձևը հավանության է արժանացել պատգամավորների մեծամասնությանը, մի պատգամավոր «դեմ» է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել։

«Այլ երկրների պատմության արատավորումն անպատասխանատու և անհիմն որոշումների օգնությամբ սեփական պատմության մութ էջերը ծածկելու միջոց չեն»,– ասվում է թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի հայտարարությունում, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Անկարան հայտնել էր ԳԴՀ–ից իր դեսպանին խորհրդատվությունների հետ կանչելու մասին, իսկ Անկարայում գերմանացի դեսպանը նույնպես կանչվել էր Թուրքիայի ԱԳՆ։ Երկրի նախագահ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Բունդեսթագի որոշումը լուրջ ազդեցություն կունենա թուրք–գերմանական հարաբերությունների վրա։

 

 

 

 

hayeli.am

Ինչու Էրդողանը ներողություն չի խնդրում. BBC

 

Չնայած այն բանին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը զղջում է ռուսական Սու-24 ինքնաթիռի դեպքի համար, որից հետո Մոսկվայի և Անկարայի հարաբերությունները սրվեցին, նա հազիվ թե հրապարակավ ներողություն խնդրի, համարում են BBC-ի վերլուծաբանները:

«Եթե Էրդողանը կարողանար ուղղել իր արտաքին քաղաքականությունում մեկ սխալ, ապա նա չէր խոցի ռուսական ինքնաթիռը: Նա շատ է զղջում դրա համար: Սակայն, հաշվի առնելով Էրդողանի անհատականությունը, ես կարծում եմ, որ նրա կողմից ներողությունը քիչ հավանական է: Դա կլիներ նրա արտաքին քաղաքականության ձախողման առաջին խոստովանությունը»,- համարում է Վաշինգտոնի համալսարանի հետազոտական կենտրոնի աշխատակից Սոներ Չագապտայը:

BBC-ն Մոսկվայի և Անկարայի ներկա հարաբերությունները բնութագրում է որպես «վերահսկվող լարվածություն»: Թուրքիայի առաջնորդը հայտնել է, որ կցանկանար հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն չգիտի, թե ինչ «առաջին քայլ» են իրենցից սպասում:

BBC-ն գրում է, որ դեպքի կապակցությամբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը արդեն բազմիցս հայտարարել է, որ Մոսկվան սպասում է պաշտոնական և հրապարակավ ներողության:

Հոդվածում ասված է, որ շատ փորձագետներ նաև համարում են, որ «հրապարակավ ներողությունը ազգայնամոլների աչքերում կերևա ստորացուցիչ, որոնց աջակցությունը անհրաժեշտ է Էրդողանին», որպեսզի քաղաքական համակարգի փոփոխություն իրականացնի` խորհրդարանականից անցնելով նախագահական կառավարման մոդելի»,- ասել է թուրք  Ահմեթ Կասիմ Հանը: