Անգլիայի բանկը ներկայացրեց առաջին պլաստիկե դրամը
https://parstoday.ir/hy/news/world-i20059-Անգլիայի_բանկը_ներկայացրեց_առաջին_պլաստիկե_դրամը
Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել Է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Այն դարձել Է առաջին պլաստիկե դրամն Անգլիայի եւ Ուելսի տարածքում դրամաշրջանառության պատմության մեջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 03, 2016 16:08 Asia/Tehran
  • Անգլիայի բանկը ներկայացրեց առաջին պլաստիկե դրամը

Անգլիայի բանկի կառավարիչ Մարկ Քառնին ցուցադրել Է նոր հինգֆունտանոց դրամը՝ դիմերեսին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Ուինսթոն Չերչիլի դիմանկարով, հաղորդել Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով The Guardian-ին: Այն դարձել Է առաջին պլաստիկե դրամն Անգլիայի եւ Ուելսի տարածքում դրամաշրջանառության պատմության մեջ:

Դրամանիշի շնորհանդեսը տեղի Է ունեցել Բլենհեյմի կալվածքում՝ Մեծ Բրիտանիայի նախկին ղեկավարի ծննդավայրում: Դրամը շրջանառության մեջ կմտնի ընթացիկ տարվա սեպտեմբերի 13-ին:

Ինչպես հայտարարել Է Քառնին, նոր դրամն զգալիորեն ավելի հարմար Է հին թղթադրամներից: Նախ, այն չափերով ավելի փոքր Է, երկրորդ, այն կարելի Է ծալել-դնել գրպանում կամ դրամապանակում՝ առանց մաշվելու վտանգի: Մեծ Բրիտանիայի կենտրոնական բանկի ղեկավարի պնդմամբ՝ դրամը կարող Է դիմանալ լվացքին, բուլդոգի կծելուն, եւ այն չի վնասի, օրինակ, վրան թափված կարմիր գինին:

Սպասվում Է, որ միջին հաշվով յուրաքանչյուր նման դրամը կարող Է ծառայել հինգ տարի՝ երկուսուկես անգամ ավելի երկար նույն արժողության թղթադրամից: