Մեկնաբանություն- Եվրոպայի անկումն ԱՄՆ-ի իշխանության տակ գտնվող համակարգում
Ամերիկացի մտավորական Նոամ Չամսկին ասել է. «Եթե Եվրոպան մնա ԱՄՆ-ի գերիշխանության տակ գտնվող համակարգում, հավանաբար կգնա դեպի անկում և ապաարդյունաբերականացում»։
Չորեքշաբթի օրը հրապարակված հարցազրույցում Չամսկին ասել է. «Եվրոպան պետք է կարևոր որոշում կայացնի՝ մնալ այն համակարգում, որտեղ գերիշխում է Միացյալ Նահանգները և, ըստ ոմանց կանխատեսումների, կանգնել անկման և նույնիսկ ապաարդյունաբերականացման դեմ, թե՞ ինչ-որ կերպ համագործակցել Արևելքում իր տնտեսական գործընկերոջ հետ (Ռուսաստանի), որն ունի և՛ Եվրոպային անհրաժեշտ հանքային պաշարները, և՛ դարպաս է դեպի շահութաբեր չինական շուկա»:
Չամսկին այս հայտարարությունն արել է հաշվի առնելով անդրատլանյտայն զարգացումները:
Չնայած Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև առկա անդրատլանտյան կապերին, Վաշինգտոնն իրականում մեծ մրցակից է դարձել Եվրոպայի համար՝ հաստատելով և հետևելով այնպիսի ծրագրերի, ինչպիսին է գնաճի նվազեցման օրենքը և իրականում նպաստում է եվրոպական տնտեսության թուլացմանը:
Տնտեսական և առևտրային դաշտում Բայդենի կառավարության գործողությունները, ինչպիսին է գնաճը նվազեցնելու օրենքը, ըստ որի ամերիկյան խոշոր ընկերությունների հարկերը նվազեցվում են և միևնույն ժամանակ հարկեր են սահմանվում օտարերկրյա ընկերությունների և ապրանքների վրա, անբարենպաստ իրավիճակ կստեղծեն եվրոպական տնտեսության համար:
Թեև ԱՄՆ-ում այս օրենքին վերաբերվում են որպես երկրի արտադրությունը վերակենդանացնելու և վերականգնվող տեխնոլոգիաները խթանելու նորարարական ջանք, Եվրամիության երկրները կարծում են, որ Միացյալ Նահանգները առևտրային պատերազմ է սկսել Եվրոպայի դեմ՝ սուբսիդավորելով իր կանաչ տնտեսության հատվածը, միևնույն ժամանակ եվրոպական ընկերությունների արտադրանքի վրա հարկ սահմանելով ու նրանց զրկելով ամերիկյան մրցակիցների հետ արդար մրցակցելու հնարավորությունից։
Սա ևս մեկ անգամ փաստում է, որ հակառակ իր կարգախոսներին, Վաշինգտոնը ոչ մի ուշադրություն չի դարձնում իր դաշնակիցների շահերին և նրանց միայն որպես գործիք է օգտագործում։ Դա նաև ցույց է տալիս, որ ԱՄՆ-ն վերևից է նայում Եվրոպայում և աշխարհի այլ մասերում իր դաշնակիցներին և շարունակում է միակողմանիության քաղաքականությունը՝ հիմնված Դոնալդ Թրամփ «Նախ՝ Ամերիկան» կարգախոսի վրա: Բայդենի վարած այս քաղաքականբությունն առթել է որոշ եվրոպացի ղեկավարների զայրությը:
Քաղաքական վերլուծաբան Էլյա Մագնիեն ասում է. «Վաշինգտոնը խրախուսեց Եվրոպայի երկու հիմնական տերությունների՝ Գերմանիայի և Ֆրանսիայի միջև տարաձայնությունների ավելացմանը և ներդրումներ կատարեց թույլ Եվրոպայի ստեղծման մեջ»:
Հաշվի առնելով ԱՄՆ-ի երկարաժամկետ նպատակները՝ Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է եվրոպացիներին Վաշինգտոնից կախվածության հետևանքների մասին։
Վերջերս ՄԱԿ-ում Ռուսաստանի ներկայացուցիչ Վասիլի Նեբենզիան հայտարարեց. «Ռուսաստանի հետ հարաբերությունները խզելուց մեկ տարի անց, Եվրոպայի տնտեսական աճը գրեթե զրոյի հասավ, և միևնույն ժամանակ, ԵՄ երկրներում աննախադեպ երկնիշ գնաճ գրանցվեց»: