Թուրքական լիրան շարունակվում է արժեզրկվել
Թուրքիայի ազգային արժույթի արժեքը կրկին նվազել է՝ միաժամանակ Էրդողանի դրամավարկային քաղաքականության փոփոխության կասկածի հետ։
Tasnim լրատվական գործակալության փոխանցմամբ, Հինգշաբթի օրը՝ լիրայի արժեքը երրորդ օրն անընդմեջ նվազել է 1,6%-ով և դոլարի նկատմամբ իջել է մինչև նվազագույն մակարդակի։ Այս օրը արժութային շուկաներում յուրաքանչյուր դոլարը փոխանակվել է 20,75 լիրայով։
Այս կերպ լիրայի արժեքը տարեսկզբից նվազել է 10 տոկոսով, իսկ վերջին տասը տարում՝ 90 տոկոսով։
Գնաճի դեմ պայքարելու համար Էրդողանը օրակարգ է մտցրել տոկոսադրույքի նվազեցման քաղաքականությունը, իսկ տնտեսագետները այս որոշումը որակում են որպես լիրայի արժեքի անկման հիմնական պատճառ։ Լիրայի արժեզրկման սկզբից ի վեր ազգային արժույթը փրկելու Էրդողանի ոչ մի լուծում արդյունավետ չի եղել։