Կա առնվազն 3 գերտերություն՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը․ ԱՄՆ գեներալ
Ելույթ ունենալով Պաշտպանության ազգային համալսարանում՝ ԱՄՆ Զինված ուժերի միացյալ շտաբի նախագահ Մարկ Միլին ասել է, որ Սառը պատերազմից և ԽՍՀՄ փլուզումից հետո ԱՄՆ-ն 10-15 տարի մնացել է աշխարհում մի գերտերություն, իսկ այժմ կարելի է խոսել առնվազն երեք գերտերության մասին։ Գրել է НТВ-ն։
«Այժմ ավելի պարզ է դառնում, որ մենք իսկապես բազմաբևեռ միջազգային միջավայրում ենք, որտեղ կա առնվազն 3 գերտերություն՝ Միացյալ Նահանգները, Չինաստանն ու Ռուսաստանը»,- ասել է գեներալը։
Նա զգուշացրել է, որ «առաջիկա մի քանի տասնամյակների ընթացքում» աշխարհը կբախվի «շատ լուրջ մարտահրավերների և ճգնաժամերի»։
Միլին նշել է, որ Ռուսաստանի Դաշնությունն այժմ «շատ լուրջ վտանգ է ներկայացնում աշխարհի համար» և ընդգծել, որ գործողությունները Չինաստանի, որն ընդլայնում է իր ռազմական ներկայությունն այլ երկրներում և տարածաշրջաններում, «ավելի ու ավելի ագրեսիվ են դառնում»։
Բացի այդ, զինվորականը նշել է, որ իրավիճակը ավելի է բարդանում նրանով, որ որոշ երկրներ սկսում են ավելի կարևոր դեր խաղալ իրենց տարածաշրջաններում:
Գեներալը, անուններ չնշելով, ասել է, որ ավելի ուշ այդ պետությունները կարող են սկսել հավակնել գերտերությունների կարգավիճակին։
tert.am