Տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների նիստը
Բելառուսի մայրաքաղաք Մինսկում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի հերթական նիստը։
Ֆարս լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Մարատ Իմանկուլովն այս հանդիպման ժամանակ հայտարարել է. «Ավելի լավ է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության կառույցները համակարգված կերպով կենտրոնանան Աֆղանստանում տիրող իրավիճակի վրա՝ վերլուծելով դրա ազդեցությունը կազմակերպության անդամ երկրներում անվտանգության և կայունության իրավիճակի վրա»։

Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդատվական և գործադիր ինստիտուտներից մեկն է՝ ազգային անվտանգության ոլորտում այս կազմակերպության անդամ երկրների փոխգործակցության համակարգման հարցերով։
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը Կենտրոնական Ասիայի և Կովկասի տարածաշրջանում գործող ռազմական և բազմաֆունկցիոնալ կազմակերպություններից է։ Այս կազմակերպության հիմնական նպատակներից է սահմանափակել Հյուսիսատլանտյան պայմանագրի կազմակերպության, ՆԱՏՕ-ի և ամերիկյան ազդեցության ընդլայնումը տարածաշրջանում։
Այս կազմակերպության անդամ երկրներն են՝ Ղրղզստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ռուսաստանը, Տաջիկստանը և Հայաստանը: