Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին
https://parstoday.ir/hy/news/world-i20128-Մահացել_է_լեգենդար_բռնցքամարտիկ_Մուհամեդ_Ալին
Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին կյանքի 75-րդ տարում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով Ալիի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գանելլային:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 04, 2016 13:27 Asia/Tehran
  • Մահացել է լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին

Լեգենդար բռնցքամարտիկ Մուհամեդ Ալին կյանքի 75-րդ տարում վախճանվել է: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է NBC հեռուստաընկերությունը` հղում անելով Ալիի ընտանիքի ներկայացուցիչ Բոբ Գանելլային:

«Պարկինսոն»-ի հիվանդության դեմ պայքարից հետո, որը տևեց 32 տարի, Մուհամեդ Ալին մահացավ 74 տարեկանում: Աշխարհի եռակի չեմպիոնը մահացավ այսօր երեկոյան»,- ասել է Հանելլան` հունիսի 3-ին:

Ալին ԱՄՆ Արիզոնա նահանգի հիվանդանոցում բուժում էր անցնում: Աշխարհահռչակ բռնցքամարտիկի հոգեհանգիստն ու թաղման արարողությունը կանցկացվեն Ալիի հարազատ քաղաքում` Լուիսվիլլեում (Քենտուկի նահանգ):