Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում
Թուրքիայի և Ադրբեջանի ռազմաօդային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացնում:
Անկարայի և Բաքվի միջև ռազմական և տնտեսական համագործակցությունն աճել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի միջև ղարաբաղյան պատերազմի մեկնարկից ի վեր։ Անկարան այս պատերազմում ռազմական օգնություն ցուցաբերեց Բաքվին:
Թուրքիան և Ադրբեջանի Հանրապետությունը մինչ այժմ մի քանի համատեղ զորավարժություններ են անցկացրել։

Ինչպես հաղորդել է TRT հեռուստաընկերությունը, Ադրբեջանի Հանրապետության ՊՆ հայտարարության համաձայն՝ «Ալպան- 2023» որավարժությունների շրջանակներում թռիչք կատարած ուղղաթիռները կրակելով մոտ ու հեռու տարածություններից ոչնչացրել են հակաօդային պաշտպանության տարածքները, հրամանատարությունը և ենթադրյալ թշնամուն»:
Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարության մեջ ասված է.-«Այս զորավարժության անցկացման նպատակն է կատարելագործել անձնակազմի տեսական և գործնական հմտությունները, ինչպես նաև ապահովել ստորաբաժանումների փոխգործակցությունը և բարձրացնել նրանց մարտունակությունը»։
Նշենք, որ լեհական «Լեմկին» վերլուծական կենտրոնը վերջերս գրել էր, որ Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) և Եվրամիության աջակցությամբ Ադրբեջանի Հանրապետությունը և Թուրքիան սպառնում են Հայաստանին:
Անկարայի և Բաքվի միջև վերջին համատեղ զորավարժությունն անցկացվել է այս տարվա սկզբին Թուրքիայի Կարսի շրջանում։