Ամերիկացիներին թույլատրել են կերակրել արհեստական մսով
https://parstoday.ir/hy/news/world-i201776-Ամերիկացիներին_թույլատրել_են_կերակրել_արհեստական_մսով
Ամերիկյան երկու ստարտափները՝ «Upside Foods»-ը և «Good Meat»-ը, պաշտոնական թույլտվություն են ստացել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից՝ լաբորատոր պայմաններում թռչնի բջիջներից աճեցված հավի արհեստական միս վաճառելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 22, 2023 16:02 Asia/Tehran
  • Ամերիկացիներին թույլատրել են կերակրել արհեստական մսով

Ամերիկյան երկու ստարտափները՝ «Upside Foods»-ը և «Good Meat»-ը, պաշտոնական թույլտվություն են ստացել ԱՄՆ-ի գյուղատնտեսության նախարարությունից՝ լաբորատոր պայմաններում թռչնի բջիջներից աճեցված հավի արհեստական միս վաճառելու համար:

Ընկերություններն առաջինն են, որոնք ստացել են իրենց արտադրանքը վաճառելու իրավունք, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Lenta.ru»-ին։

Նշված ստարտափները այլընտրանքային միս կմատակարարեն Վաշինգտոնի և Սան Ֆրանցիսկոյի ռեստորաններին: Սկզբում ընկերությունները նախատեսում են տարեկան արտադրել մինչև 50,000 ֆունտի մսամթերք: Ավելի ուշ նախատեսվում է ընդլայնել արտադրությունը մինչև տարեկան 400 հազար ֆունտի և ապրանքները վաճառել առևտրի խոշոր կետերին։

«Upside Foods»-ը և «Good Meat»-ը արտոնագիր են ստացել նաև ԱՄՆ-ի Սննդամթերքի և դեղերի վարչությունից՝ իրենց արտադրանքն օրինական վաճառքի հանելու համար: Վարչությունից հաստատել են, որ երկու կազմակերպությունների արտադրանքն անվտանգ է ուտելու համար։ Արտադրողներն իրենց հերթին նշում են, որ իրենց արտադրանքի համը ոչնչով չի տարբերվում սովորական հավի մսից։

armenpress.am