Ռուսաստանում ՕՄՕՆ-ի ուժերը մտել են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության շտաբ
https://parstoday.ir/hy/news/world-i201848-Ռուսաստանում_ՕՄՕՆ_ի_ուժերը_մտել_են_Վագներ_մասնավոր_ռազմական_կազմակերպության_շտաբ
Russia Today-ը հայտնել է, որ ՕՄՕՆ-ի ուժերը մտել են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության շտաբ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2023 06:41 Asia/Tehran

Russia Today-ը հայտնել է, որ ՕՄՕՆ-ի ուժերը մտել են «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության շտաբ։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Russia Today-n այս մասին հաղոդել է, հղում անելով տեղական աղբյուրներին: Հաղորդվում է, որ այս պահին շենքի մոտ կանգնած է ՕՄՕՆ-ի 2 ավտոբուս: Այն բանից հետո, երբ «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հրամանատարը ռուսական բանակին մեղադրեց իր ուժերի վրա հարձակվելու մեջ, խմբավորման ուժերը տեղակայվել են Ռոստով քաղաքում և ռուս-ուկրաինական սահմանի մոտ գտնվող որոշ ճանապարհներին:

Իսկ ուրբաթ օրը, «Վագներ» մասնավոր ռազմական կազմակերպության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը մի տեսանյութում ասել է. ««Վագներ»-ի խմբի ճամբարների վրա հրթիռային հարձակում է իրականացվել։ Շատ մարդիկ են զոհվել։

Ըստ հարձակման ականատեսների՝ հրթիռը արձակվել է թիկունքից, այսինքն՝ ՌԴ պաշտպանության նախարարության ուժերի կողմից»։

Պրիգոժինը, ով վերջին շրջանում բազմաթիվ հայտարարություններ է արել ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի և ՌԴ բանակի միացյալ շտաբի պետ Վալերի Գերասիմովի դեմ, ասել է. «Պաշտպանության նախարարությունը փորձում է խաբել հասարակությանը և նախագահին՝ Ուկրաինա ներխուժման և ՆԱՏՕ-ի համագործակցությամբ մեզ վրա հարձակում պլանավորելու վերաբերյալ»: