Մակրոն. Եվրամիությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ից
https://parstoday.ir/hy/news/world-i201882-Մակրոն._Եվրամիությունը_չպետք_է_կախված_լինի_ԱՄՆ_ից
Ֆրանսիայի նախագահն իր ելույթում հայտարարել է, -«Ժամանակն է, որ Եվրամիությունը գործի անկախ և առանց ԱՄՆ-ից կախվածության»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 24, 2023 13:24 Asia/Tehran
  • Մակրոն.  Եվրամիությունը չպետք է կախված լինի ԱՄՆ-ից

Ֆրանսիայի նախագահն իր ելույթում հայտարարել է, -«Ժամանակն է, որ Եվրամիությունը գործի անկախ և առանց ԱՄՆ-ից կախվածության»։

CNN-ի փոխանցմամբ՝ Ֆրանսիայի նախագահ  Էմանուել Մակրոնն  անդրադառնալով Եվրամիության անկախության անհրաժեշտությանը, ասել է. «Ոչ ոք չգիտի, թե ինչ կլինի աշխարհի հետ, բայց եթե դուք  կախված եք մեկ այլ ազգից, կարող եք հայտնվել բարդ ու վտանգավոր իրավիճակում»։

Ընդգծելով, որ ինքը չի ցանկանում, որ Եվրոպան հայտնվի նման կախվածության մեջ՝ Մակրոնը հավելել է. -«Ուրեմն, ես որպես եվրոպացի,  ասում եմ, որ ժամանակն է  Եվրամիությունը գործի անկախ և առանց ԱՄՆ-ից  կախվածության»։

Ավելի վաղ  Ֆրանսիայի Հանրապետության նախագահը  Եվրոպային կոչ էր արել ԱՄՆ-ից անկախ որոշումներ կայացնել, և կախված չմնալ ԱՄՆ-ի որոշումներից,  հատկապես Թայվանի հարցով Պեկինի և Վաշինգտոնի առճակատման ոլորտում: