Բեն Ֆարհանը խորհրդակցություն է ունեցել BRICS խմբի զարգացման բանկի ղեկավարի հետ
Փարիզում կայացել է Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանի և BRICS խմբի զարգացման բանկի ղեկավար Դիլմա Ռուսեֆի հանդիպումը:
ԻՌՆԱ-ն, հղում անելով Al-Khalij Online-ին, հաղորդում է, որ կողմերը մտքեր են փոխանակել Էր Ռիադի և BRICS խմբի հարաբերությունների, ինչպես նաև դրանց ամրապնդման ու ընդլայնման ուղիների շուրջ:
Սաուդյան Արաբիայից ֆինանսական և տնտեսական խորհրդատու Մաջիդ բին Ահմեդ Ալ-Սովեյը Sputnik-ին տված հարցազրույցում ասել է. «BRICS խումբը ներառում է աշխարհի ամենաարագ տնտեսական աճ ունեցող երկրները, և 2009 թվականի սկզբին խմբի աշխատանքի մեկնարկը կարևոր քայլ էր նոր տնտեսական մոդելի մշակման ուղղությամբ, որի նպատակն էր վերջ դնել միաբևեռ համակարգին և ձևավորել բազմաբևեռ համակարգ»:
Նա հավելել է. «Սաուդյան Արաբիան այն երկրներից է, որը շատ արագ է աճել բոլոր ոլորտներում, հատկապես՝ տնտեսական, ուստի երկրի՝ BRICS-ին միանալը այս խմբին ավելի ուժեղ կդարձնի»։ Վերջերս Քեյփթաունում կայացավ BRICS-ի ընկերների նախարարական հանդիպումը։
Հանդիպմանը ներկա էին BRICS-ի երկրների և 12 այլ երկրների արտաքին գործերի նախարարներ, որոնք ցանկանում են միանալ այս խմբին, այդ թվում՝ Իրանը, Արգենտինան, Բանգլադեշը, Վենեսուելան, Գաբոնը, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը, Եգիպտոսը, Ինդոնեզիան, Կոմորը, Կուբան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան: