Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռների գնման պայմանագրեր է կնքել
https://parstoday.ir/hy/news/world-i201942-Ալիև_Ադրբեջանը_մեծ_հեռահարության_հրթիռների_գնման_պայմանագրեր_է_կնքել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է զինել բանակը նոր սպառազինությամբ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2023 15:07 Asia/Tehran
  • Ալիև․ Ադրբեջանը մեծ հեռահարության հրթիռների գնման պայմանագրեր է կնքել

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն շարունակում է զինել բանակը նոր սպառազինությամբ, այդ թվում մեծ հեռահարության հրթիռներով։

«Արդեն բազմաթիվ պայմանագրեր են կնքվել ինչպես նոր ԱԹՍ-ների, այնպես էլ հեռահար և բարձր ճշգրտության հրթիռների ներկրման վերաբերյալ»,- ասել է Ալիևը, գրում է Interfax.az-ը։

Նա հավելել է, որ բանակի հզորացումը շարունակում է մնալ համար մեկ խնդիրը և երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո ավելի մեծ թափ է ստացել։

«Բանակաշինության ուղղությամբ լրացուցիչ քայլեր են ձեռնարկվում, դա մեծապես անհրաժեշտ է, քանի որ աշխարհաքաղաքական իրավիճակն աշխարհում սրվում է, մեր տարածաշրջանում կան նոր մարտահրավերներ, իսկ Հայաստանում գլուխ են բարձրացնում ռևանշիստական ուժերը»,- ասել է նա։

Ադրբեջանն ու Թուրքիան 2023-ին 16 համատեղ զորավարժություն կանցկացնեն։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո։

panarmenian.net