Իրանն աշխարհում պողպատ արտադրող տասներորդ երկիրն է
Իրանի հանքերի և հանքարդյունաբերության զարգացման կազմակերպությունը (IMIDRO) հայտարարել է, որ 2022թ. 30,600,000 տոննա հում պողպատի արտադրությամբ, երկիրը շարունակում է մնալ աշխարհում պողպատ արտադրող տասներորդ երկիրը:
Ըստ այս հայտարարության՝ 2022 թվականին աշխարհում սպունգային երկաթի ընդհանուր արտադրությունը կազմել է 125 միլիոն 100 հազար տոննա, որից առաջին տեղում Հնդկաստանն է՝ 42 միլիոն 300 հազար տոննա արտադրանքով: Իսկ Իրանը, 32 մլն 900 հազար տոննա սպունգային երկաթի արտադրությամբ, զբաղեցրել է աշխարհում երկրորդ տեղը:
Հաղորդվում է նաև, որ 2022 թվականին Իրանում չմշակված երկաթի արդյունահանումը կազմելէ 2 միլիոն 500 հազար տոննա, սպառումը՝ 2 միլիոն 400 հազար տոննա, իսկ արտահանումը՝ 100 հազար տոննա։ Իրան երկաթի հանքաքարի ներկրումն անցած տարի եղել է զրոյական։