Թուրքիայի բանակը շարունակում է ավիահարձակումներն Իրաքի հյուսիսային շրջանների դեմ
Թուրքիայի բանակը հերթական անգամ ռմբակոծել է Իրաքի հյուսիսային շրջանները:
Վերջին տարիներին Թուրքիան շարունակել է ցամաքային և օդային գործողությունները Հյուսիսային Իրաքում, որոնք հայտնի են որպես «Վագրի ճանկ» և «արծվի ճանկ» անուններով, Թուրքիայի Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) տարրերին հետապնդելու և ճնշելու պատրվակով: Իրաքի կառավարությունն ու քաղաքական շարժումները բազմիցս դատապարտել են այդ ոտնձգությունները և պահանջել են դադարեցնել այն և վերացնել Անկարայի ռազմակայանները այս երկրի հյուսիսում:
Անատոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ Իրաքի հյուսիսում, այսպես կոչված, Ճանկ-փական գործողության շրջանակներում օդային գործողության հետևանքով սպանվել է Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) 9 անդամ:
Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Թուրքիայի զինված ուժերը շարունակում են Հյուսիսային Իրաքը մաքրել ահաբեկիչների ներկայությունից:
Թուրքիայի բանակի կործանիչները մշտապես ռմբակոծել են Իրաքի հյուսիսային շրջանները։
Իրաքի հյուսիսային շրջանների վրա Թուրքիայի հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք իրաքցի խաղաղ բնակիչների, այդ թվում՝ երեխաներ:
Թուրք զինվորականների անօրինական ներկայությունը Իրաքի և Սիրիայի հյուսիսային շրջաններում միշտ բախվել է այդ երկրների ժողովրդի և կառավարության խիստ դատապարտմանը և հակազդեցությանը: Բաղդադն ու Դամասկոսը Անկարայի հարձակումներն անվանել են տարածքային ինքնիշխանության խախտման վառ օրինակ։