Հաքան Ֆիդան. Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները բոլոր ոլորտներում հասել են ամենաբարձր մակարդակի
https://parstoday.ir/hy/news/world-i202510-Հաքան_Ֆիդան._Ադրբեջանա_թուրքական_հարաբերությունները_բոլոր_ոլորտներում_հասել_են_ամենաբարձր_մակարդակի
«Այսօր ադրբեջանա-թուրքական հարաբերությունները բոլոր ոլորտներում հասել են ամենաբարձր մակարդակի»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 06:45 Asia/Tehran
  •   Հաքան Ֆիդան.  Ադրբեջանա-թուրքական հարաբերությունները բոլոր ոլորտներում հասել են ամենաբարձր մակարդակի

«Այսօր ադրբեջանա-թուրքական հարաբերությունները բոլոր ոլորտներում հասել են ամենաբարձր մակարդակի»:

Ինչպես հաղորդում է Zinvor.info-ն, այս մասին Բաքվում Չմիավորման շարժման համակարգող բյուրոյի նախարարական հանդիպման շրջանակում կազմակերպված համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի 100-ամյակին նվիրված միջազգային միջոցառման ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։

Նա ընդգծել է համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի անվիճելի դերը այլ երկրների հետ Ադրբեջանի միջազգային հարաբերությունների հաստատման գործում։

Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի կողմից ձևավորված կապերն այսօր շարունակվում են բարձր մակարդակով. «Այդ ժամանակաշրջանից սկսված ադրբեջանա-թուրքական հարաբերությունները նախագահ Իլհամ Ալիևի ղեկավարությամբ այսօր գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա բոլոր ոլորտներում»։

zinvor.info