Թյուրքական խորհուրդ գլխավոր քարտուղարը՝ «Միջին միջանցքի» հեռանկարների մասին
https://parstoday.ir/hy/news/world-i202558-Թյուրքական_խորհուրդ_գլխավոր_քարտուղարը_Միջին_միջանցքի_հեռանկարների_մասին
Եթե «Միջին միջանցքը» դիտվի որպես այլընտրանք Արեւմուտքում, ապա այս նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել։ Այդ մասին АПА-ին հայտնել է Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 06, 2023 14:56 Asia/Tehran
  • Թյուրքական խորհուրդ գլխավոր քարտուղարը՝ «Միջին միջանցքի» հեռանկարների մասին

Եթե «Միջին միջանցքը» դիտվի որպես այլընտրանք Արեւմուտքում, ապա այս նախաձեռնությունը կարող է կյանքի կոչվել։ Այդ մասին АПА-ին հայտնել է Թուրքական պետությունների կազմակերպության գլխավոր քարտուղար Կուբանիչբեկ Օմուրալիևը։

«Թյուրք ժողովուրդներին կապում են հազարամյա հարաբերությունները։ Այս հարաբերությունները հիմնված են եղբայրության, լեզվի, մշակույթի և կրոնի վրա: Մենք աշխարհի ամենամոտ ազգերից մեկն ենք։ Անցած 100 տարիների ընթացքում, ավելի ճիշտ՝ խորհրդային տարիներին, այդ մտերմությունը վերացել է։ Սակայն անկախություն ձեռք բերելուց հետո թյուրքական պետություններն ու թյուրք ժողովուրդները մերձեցան։ Ինչպես հիշում եք, 2009 թվականին Նախիջևանում մենք պայմանագիր ստորագրեցինք Թյուրքական խորհրդի ստեղծման մասին։ Ստամբուլի գագաթնաժողովում մեր կազմակերպությունը վերանվանվեց Թյուրքական պետությունների կազմակերպություն։ Կազմակերպության շրջանակներում հիմնադիր երկրների միջև մոտեցումների տարբերություն չկա մշակույթի, պատմության և քաղաքականության ոլորտներում, կան ընդհանուր մոտեցումներ և մեկ ուղղություն։ Միակ հարցը վերաբերում է տնտեսական ոլորտին։ Մեկ այլ շատ կարևոր խնդիր այսօր կապված է տրանսպորտի և լոգիստիկայի հետ»,- ասաց խորհրդի գլխավոր քարտուղարը: