Արևմուտքի բացահայտ հակասական դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի հարցով Անվտանգության խորհրդի նիստում
https://parstoday.ir/hy/news/world-i202648-Արևմուտքի_բացահայտ_հակասական_դիրքորոշումը_ՀԳՀԾ_ի_հարցով_Անվտանգության_խորհրդի_նիստում
Հուլիսի 6-ին 2231 բանաձևի իրագործման հարցով կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստը վերածվեց ամերիկացի և բրիտանացի դիվանագետների և Ռուսաստանի միջև բանավեճի ասպարեզի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 08, 2023 12:31 Asia/Tehran
  •  Արևմուտքի բացահայտ հակասական դիրքորոշումը՝ ՀԳՀԾ-ի հարցով Անվտանգության խորհրդի նիստում

Հուլիսի 6-ին 2231 բանաձևի իրագործման հարցով կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի հերթական նիստը վերածվեց ամերիկացի և բրիտանացի դիվանագետների և Ռուսաստանի միջև բանավեճի ասպարեզի։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ այդ նիստում որոշ երկրներ Ուկրաինային հրավիրելով փորձել են ավարտին հասցնել Իրանի Իսլամական Հանրապետության պաշտպանական ծրագրի դեմ իրենց սցենարը և պահանջել են շարունակել հրթիռային պատժամիջոցները։

Եվրոպական եռյակի հակասական հայտարարություններն այն դեպքում են, երբ այս կողմերը տարբեր իրավիճակներում հայտարարել են, որ ՀԳՀԾ-ից ավելի լավ տարբերակ չկա։

Այժմ, նման իրավիճակում,  նրանք բացահայտորեն հակասական դիրքորոշմամբ հանդես գալով, ցանկանում են շարունակել Իրանի դեմ հրթիռային պատժամիջոցները, ինչը  դեմ է ՀԳՀԾ-ին: