Ուկրաինացի 5 գերեվարված հրամանատարների ազատ արձակումը. Կրեմլը զայրացած է Էրդողանի արարքից
Զելենսկու Անկարա կատարած այցի ժամանակ Էրդողանի վերջին գործողությունները զայրացրել են Կրեմլին, և Պուտինի առաջիկա այցն այս երկիր կարող է չեղարկվել։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կարճ հաղորդագրությունը Ստամբուլ կատարած այցից վերադառնալիս բուռն բողոքի տեղիք է տվել Ռուսաստանում։
Զելենսկին ինքնաթիռում լուսանկարվել է հինգ զինվորականների հետ և հրապարակել հետևյալ հաղորդագրությունով. «Մենք Թուրքիայից տուն ենք վերադառնում և մեր հերոսներին բերում մեզ հետ»։
Այս զինվորականները նույն հինգ հրամանատարներն էին, ովքեր անցյալ տարի 3 ամիս պաշտպանել են Մարիուպոլ քաղաքը և Ազոֆեստալի պողպատի գործարանը։ Պայմանավորվածության համաձայն և Էրդողանի միջնորդությամբ ռուսական ուժերի կողմից գերեվարվելուց հետո նրանք ուղարկվեցին Թուրքիա և այնտեղ պետք է մնային մինչև պատերազմի ավարտը։ Սակայն Էրդողանը երեկ որոշել է այս հրամանատարներին Զելենսկու հետ տուն ուղարկել։ Այսպիսով Ռուսաստանը արձագանքեց Էրդողանի արարքին։

Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մեղադրել է Թուրքիային համաձայնագիրը խախտելու մեջ և հայտարարել. «Մեզ ոչ ոք այդ մասին չի տեղեկացրել։ Ըստ պայմանավորվածության՝ այդ մարդիկ պետք է մնային Թուրքիայում»։
Էրդողանը գերեվարված հրամանատարներին տուն է ուղարկել, այն պայմաններում, երբ պատրաստվում է Լիտվայում մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին և ուշադրություն գրավել ՆԱՏՕ-ի դաշնակիցների մոտ և հայտարարել, թե ինքը որքան օգտակար և ձեռնտու է ՆԱՏՕ-ի անդամներին։
Միաժամանակ, Էրդողանը խաղաղության նոր ուղեգիծ ճշտեց Ռուսաստանի և Ուկրաինայի միջև և հայտարարեց, որ հաջորդ ամիս պատրաստվում է Պուտինին ընդունել իր պալատում։ Սակայն փորձագետներն ասում են, որ Զելենսկու այցի ընթացքում տեղի ունեցած զարգացումները կարող են ստվերել թուրք-ռուսական հարաբերությունները։
Գերեվարված հինգ ուկրաինացի հրամանատարներին ազատ արձակելու Էրդողանի գործողության ևս մեկ հնարավոր հետևանքն այն է, որ այս գործողությունը կարող է զայրացնել Պուտինին, և նա չցանկանա երկարաձգել Սև ծովից Միջերկրական ծով հացահատիկի արտահանման ժամանակավոր համաձայնագիրը։