Կիևը՝ անճարակության գագաթնակետում
https://parstoday.ir/hy/news/world-i202774-Կիևը_անճարակության_գագաթնակետում
Այս օրերին ուկրաինական պատերազմական գոտուց հակասական ազդանշաններ են փոխանցվում. Այսպես կոչված «հակահարձակում» ռազմական գործողության մեջ ուկրաինացիների ակնհայտ ձախողումը և ռազմավարական Բախմուտ քաղաքի կորուստը զսպող երկու ազդանշան են, որոնք փակել են ուկրաինացիների ցանկացած գործողության հնարավորությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 10, 2023 14:17 Asia/Tehran
  • Կիևը՝ անճարակության գագաթնակետում

Այս օրերին ուկրաինական պատերազմական գոտուց հակասական ազդանշաններ են փոխանցվում. Այսպես կոչված «հակահարձակում» ռազմական գործողության մեջ ուկրաինացիների ակնհայտ ձախողումը և ռազմավարական Բախմուտ քաղաքի կորուստը զսպող երկու ազդանշան են, որոնք փակել են ուկրաինացիների ցանկացած գործողության հնարավորությունը:

Համաձայն «Ռահբորդե Մոասեր» (Ժամանակակից ռազմավարություն) կայքի հաղորդման, նման իրավիճակում Ուկրաինայի պաշտպանության նախարարի դիրքորոշումները վկայում են Կիևի՝ ռազմավարական և ռազմական մահապարտական շարժման մասին։ Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը անգլիական Financial Times թերթին տված հարցազրույցում ասել է.«Ուկրաինան արեւմտյան զենքի լավագույն փորձադաշտն է։ Փորձարկում, որտեղ Արևմուտքը կարող է ստուգել, ​​թե արդյոք իրենց զենքերն աշխատում են, թե պետք է արդիականացվեն: Աշխարհի ռազմական արդյունաբերության համար ավելի լավ փորձադաշտ հնարավոր չէր հորինել»։

Դժվար չէ վերծանել Ուկրաինայի պաշտպանության նախարարի խոսքերը. Այս ռազմական պաշտոնյան հաստատում է Վլադիմիր Զելենսկու կառավարության նույն ռազմավարությունը՝ Ուկրաինան վերածելու Ռուսաստանի և Արևմուտքի մարտադաշտի։ Այսինքն՝ Ուկրաինայի իշխանությունները պաշտոնապես ողջունում են իրենց երկրի տարածքը կրակի օջախ դառնալը։

Դաշտային ճակատամարտի հավասարակշռությունն ի վնաս Ուկրաինայի է, իսկ ամերիկյան ու եվրոպական զենքերն այնքան արդյունավետ չեն, որ փոխեն հավասարակշռությունը հօգուտ Կիևի շահերի։

Ուկրաինայի պաշտպանության նախարարի վերջին հայտարարությունները ցույց են տալիս, որ Զելենսկու կառավարությունը մտադիր է պատերազմի ծախսերը նվազեցնելու փոխարեն խաղը մղել դեպի մահապարտական գործողություններ։ Այս արյունալի խաղի արդյունքը կլինի ոչ այլ ինչ, քան Ուկրաինայի տարածքի ավելի շատ հատվածների կորուստ և այս երկրի քաղաքացիների ոչնչացում։ Ընդհանուր առմամբ, կարելի է ասել, որ Զելենսկին կորցնում է վերջին  հնարավորությունները՝ խուսափելու ուկրաինական պատերազմում ձախողման աճող ծախսերից։