Ուկրաինան խաբվեց ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և Եվրոպայի խաբուսիկ ազդանշաններով
Քաղաքական վերլուծաբան Հասան Հանիզադեն ասում է, «Ցավոք, անցած տարիների ընթացքում Ուկրաինան և նրա ղեկավարները խաբվեցին ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խաբուսիկ ազդանշաններով և մտան պատերազմի մեջ, որում ի վերջո պարտվողը Ուկրաինայի ժողովուրդն է»։
Հանիզադեն Sputnik-ի հետ զրույցում հավելել է.-«Այդ իսկ պատճառով, թվում է, թե այժմ Ուկրաինան օգտագործվում է որպես ճնշման լծակ և կիզակետ՝ Ռուսաստանի դեմ քայքայման պատերազմ հրահրելու համար, սակայն, ի վերջո, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն փորձում են պատերազմը տանել դեպի քայքայում և փորձում են երկար ժամանակ Ռուսաստանի բանակը ներգրավված պահել պատերազմում,որպեսզի վերջինս էլ գնալով քայքայվի»:
Լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի այլ երկրներ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի առաջիկա հանդիպումից հետո պատրաստվում են հայտարարել համապարփակ համաձայնության մասին, որում ներառված կլինի բազմակի կառուցվածքի ստեղծում՝ Ուկրաինային ռազմական ու ֆինանսական աջակցություն ցուցաբերելու համար, իհարկե առանց Կիևի այս ռազմական կազմակերպությանն անդամակցելու: