ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխության հետևանքները
ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին Թուրքիայի որոշումը փոխվել է և Ռեջեփ Թայիփ Էդողանը հայտարարել է, որ այլևս դեմ չէ անամակցությանը:
Լիտվայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի մեկնարկից ժամեր առաջ, դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, հայտարարելով, որ Թուրքիայի նախագահը հավանություն է տվել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանն ասել է. «Այս կապակցությամբ արձանագրությունն Էրդողանը հնարավորինս շուտ կուղարկի Թուրքիայի խորհրդարան»։
Ավելի վաղ Անկարան դեմ էր Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն այդ կապակցությամբ մյուս անդամների խորհրդակցություններն Էրդողանի հետ արդյունավետ են եղել:
Մյուս կողմից հերթական անգամ քննարկվել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությանն արևմտյան երկրների համաձայնությունը: Գագաթնաժողովին մասնակցելու համար Լիտվա մեկնելուց առաջ, Էրդողանը հայտարարեց, որ Եվրոպական Միությունը պետք է ուղի հարթի Անկարայի անդամակցության համար, որպեսզի Թուրքիայի խորհրդարանը ընդունի Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին։
Ակնկալվում է, որ եթե Շվեդիան դառնա ՆԱՏՕ-ի անդամ, Անկարայի մոտեցման փոփոխությունից հետո, Թուրքիայի և Ռուսաստանի միջև լարվածությունը կաճի: Անցած ամիսների ընթացքում Ռուսաստանի կառավարությունը բազմիցս զգուշացրել է Արևելյան Եվրոպայում ՆԱՏՕ-ի էքսպանսիոնիստական քաղաքականության կապակցությամբ:
Քաղաքական փորձագետ Ռագեդե Դերգամն ասում է. «Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալուց հետո, Ռուսաստանի շրջափակումը Բալթիկ ծովում ավելի կմեծանա: Շվեդիայի անդամակցությունն իրականում կփոխի ռազմական, տեխնոլոգիական և հաղորդակցության հավասարակշռությունը»:
Թեև պարզ չէ, որ Թուրքիայի խորհրդարանը կհաստատի՞ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությունը, սակայն նույնիսկ եթեդա տեղի ունենա, պարզ չէ, թե արդյոք Անկարայի գործընկերները վերջապես կկատարե՞ն Թուրքիային տված իրենց խոստումները, այդ թվում՝ Եվրամիությանն Անկարայի անդամակցությանը համաձայնելը: