Հուլիս 13, 2023 12:52 Asia/Tehran
  • Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է ԱՍԵԱՆ-ի արտգործնախարարների հանդիպումը

Ինդոնեզիայի մայրաքաղաքում մեկնարկել է Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի արտգործնախարարների հանդիպումը։

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Ջակարտայում կհանդիպի Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ։ Սա Վաշինգտոն-Պեկին լարված հարաբերությունների ֆոնին նրանց երկրորդ հանդիպումը կլինի երկու ամսվա ընթացքում։ Բլինքենը և Վան Ին կհանդիպեն «ԱՍԵԱՆ+3» ձևաչափում արտաքին գործերի նախարարների բանակցությունների շրջանակում:

Ռուսաստանի նախագահ Սերգեյ Լավրովն արդեն հանդիպել է Վան Իի հետ, նշել, որ Մոսկվան և Պեկինը շահագրգռված են ձևաչափի ամրապնդմամբ։ ՌԴ գլխավոր դիվանագետը հանդիպել է նաև իր հնդիկ գործընկերոջ՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ՌԴ ԱԳՆ տվյալով՝ կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք արդիական հարցեր, տարբեր ոլորտներում համագործակցությունը: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային և միջազգային օրակարգի առանցքային խնդիրների, այդ թվում՝ ՇՀԿ և ԲՐԻԿՍ հարթակներում փոխգործակցության շուրջ։

1lurer.am

Պիտակ