ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է Ղուրանի այրումը դատապարտող բանաձեւը
(last modified Thu, 13 Jul 2023 16:18:33 GMT )
Հուլիս 13, 2023 19:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հաստատել է  Ղուրանի այրումը դատապարտող բանաձեւը

Չորեքշաբթի օրը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը հավանություն է տվել Ղուրանի դեմ ուղղված անարգանքը դատապարտելու իսլամական երկրների առաջարկած բանաձևին և պահանջել հետաքննել այս հարցը և այդ մասին զեկուցել Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին:

Այս բանաձևում Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակին և Մարդու իրավունքների խորհրդի այլ մեխանիզմներին կոչ է արվել  հաշվի առնելով կրոնները վիրավորելու հարցի քրեականացման իրավական բացերը,  անհրաժեշտ խորհուրդներ ու առաջարկներ ներկայացնել այդ  օրինական բացերը վերացնելու համար: 

Բանաձևը, որը Պակիստանը ներկայացրել է Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ 57 երկրների անունից, կոչ է անում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին զեկույց հրապարակել կրոնական ատելության մասին և  կառավարություններից պահանջել վերանայել իրենց օրենքները և բացահայտել այն բացերը, որոնք կարող են խոչընդոտել ատելության տարածման կանխումը: 

Իսլամական երկրների ներկայացուցիչները իսլամն անվանել են խաղաղության և եղբայրության կրոն և հայտարարել,որ Սուրբ Ղուրանը և այլ աստվածային կրոնների  Սուրբ գրքերը վիրավորելը ատելություն, խտրականություն և թշնամանք է առաջացնում ,որը  իսլամաֆոբիայի դրսևորումներից է, և որի նկատմամբ պետք է լուրջ մոտեցում ցուցաբերել: 

ԱՄՆ-ն և Եվրամիությունը կտրականապես դեմ են արտահայտվել բանաձեւի ընդունմանը` պնդելով, որ այն հակասում է մարդու իրավունքների և խոսքի ազատության վերաբերյալ իրենց տեսակետներին: Այդ կապակցությամբ որոշ եվրոպական երկրներ, ինչպես նաև ԱՄՆ-ն  ​​և Բրիտանիան դեմ են քվեարկել այս բանաձևին։ Արեւմտյան երկրները պնդում են, որ այս բանաձեւը  մարտահրավեր է նետում  այսպես կոչված իրավունքների եւ խոսքի ազատության պաշտպանության ոլորտում արված վաղեմի  քայլերին։