Կասետային ռումբերը՝ ԱՄՆ-ի պատերազմի նվերն Աֆղանստանի համար
Աֆղանստանում երկու տասնամյակ ագրեսիայի ընթացքում ԱՄՆ-ի կողմից օգտագործված զանգվածային ոչնչացման կասետային ռումբերը շարունակում են զոհեր խլել և վնասներ պատճառել։
Ենթադրվում է, որ Աֆղանստանում ԱՄՆ-ի 20-ամյա պատերազմի առաջին 3 տարիներին այդ երկիրը Աֆղանստանում օգտագործել է ավելի քան 1500 կասետային ռումբ։ Այս մասին հաղորդում է IRNA-ն՝ վկայակոչելով TVP World-ը:
Աֆղանստանի նահատակների և հաշմանդամների գործերի նախարարության տվյալների համաձայն՝ այդ երկրում ներկայումս գրանցված է 195 հազար հաշմանդամ քաղաքացիների անուն, որոնց մեծամասնությունը անօդաչու թռչող սարքերի հարձակումների և կասետային ռումբերի պայթյունների հետևանքով տեղի ունեցած վթարների զոհ է։
Ըստ այս նախարարության պաշտոնյայի՝ կասետային ռումբերից չպայթած զինամթերքը դեռևս վնասվածքներ ու վնասներ է պատճառում մարդկանց՝ այդ տեխնիկան Աֆղանստան ուղարկելուց տարիներ անց։
Չնայած ԱՄՆ-ի Պաշտպանության նախարարությունը, որպես տարածքների և անհատների թիրախավորման համար անհրաժեշտ գործիք` կասետային ռումբերի օգտագործումը պաշտպանում է,աֆղան պաշտոնյաներն այլ բան են ասում:
Այս զենքերի վտանգի պատճառով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վերջերս թույլտվություն է տվել կասետային ռումբեր ուղարկել Ուկրաինա՝ Ռուսաստանի դեմ պատերազմում օգտագործելու համար։ Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Կիևը ստացել է կասետային ռումբեր, սակայն դրանք դեռ չի կիրառել։
Միացյալ Նահանգները այն եզակի զարգացած երկրներից է, որը չի ստորագրել կասետային զինամթերքի մասին կոնվենցիան, որն արգելում է կասետային զինամթերքի օգտագործումը՝ քաղաքացիների համար երկարաժամկետ վտանգների պատճառով, նույնիսկ պատերազմի ավարտից հետո: