Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ
https://parstoday.ir/hy/news/world-i203608-Էրդողանը_խախտել_է_Ռուսաստանի_նկատմամբ_ստանձնած_պարտավորությունները._Պետդումայի_փոխխոսնակ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Նրա խոսքը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը, որին քաղաքական գործիչը հարցազրույց է տվել։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 26, 2023 10:26 Asia/Tehran
  •            Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները. Պետդումայի փոխխոսնակ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խախտել է Ռուսաստանի նկատմամբ ստանձնած պարտավորությունները, հայտարարել է Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյը: Նրա խոսքը մեջբերում է իրանական Tasnim գործակալությունը, որին քաղաքական գործիչը հարցազրույց է տվել։

Ըստ Տոլստոյի՝ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը միշտ կատարել է իր պարտավորությունները Թուրքիայի հանդեպ և հուսով է, որ նույնը կանեն նաև Ռուսաստանի գործընկերները, սակայն Էրդողանը խախտել է իր պարտավորությունները Ռուսաստանի հանդեպ»:

Մեկնաբանելով ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության վերաբերյալ Թուրքիայի դիրքորոշումը՝ Պետդումայի փոխնախագահն ընդգծել է, որ Ռուսաստանը չի կարող դրականորեն ընդունել դա։

«Վլադիմիր Զելենսկին ինքը կարող է անդամակցել ՆԱՏՕ-ին, բայց առանց Ուկրաինայի»,- հավելել է նա։

Ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ Ուկրաինան արժանի է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ։