Մամուլի տեսություն 05-06-2016
Գերլարված ու ճգնաժամային են Թուրքիա-Եվրոպա հարաբերությունները:
«Էըթեմադ»
Թուրքիա-Եվրոպա հարաբերություններում տիրող լարվածությունը շարունակվում է
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետը գերլարված ու ճգնաժամային է գնահատել Թուրքիա-Եվրոպա հարաբերությունները:
«Էըթեմադ» թերթում լույս տեսած վերլուծականում , Միջին Արևելքի հարցերով փորձագետ՝ Սիամաք Քաքային նշել է.«Փախստականների հարցով Թուրքիայի և Եվրոպայի խնդիրները ավելի են լրջացել»:
Միջինարևելյան տարածաշրջանի հարցերով փորձագետը հստակեցրել է.«Չնայած ԵՄ-ը և Թուրքիան փախստականների հարցով հասել են փոխըմբռնման , բայց այդ կապակցությամբ դեռ կան շատ չլուծված հարցեր ու տարաձայնություններ»:
Սիամաք Քաքային ընդգծել է.«ԵՄ-ի և Թուրքիայի գերխնդիրն այն է,որ եվրոպական երկրները , և նրանց գլխավորող Գերմանիան չեն ցանկանում ,որ Թուրքիայի քաղաքացիներն օգտվեն առանց վիզայի Շենգենյան գոտի մուտք գործելու հնարավորությունից»:
Փորձագետի խոսքերով՝ ԵՄ-ը ցանկանում է մի կողմից Թուրքիան շարունակի մնալ իր ռազմավարական գործընկերը , իսկ մյուս կողմից Անկարայի հետ շարունակի քաղաքական առճակատումը :
«Որպես օրինակ Գերմանիան համարվում է Թուրքիայի տնտեսական կարևորագույն գործընկերը , չնայած երկու երկրները տնտեսական բնագավառում լայն հարաբերություններ ունեն , բայց նրանց քաղաքական ու ռազմավարական հարաբերությունները գերլարված են»,հստակեցրել է փորձագետը:
---
«Շարղ»
Տարածաշրջանում ԱՄՆ-ի քաղաքականությունն է՝ ընդմիշտ սատարել ահաբեկչությանը
Քաղաքագետի կարծիքով տարածաշրջանում ԱՄՆ քաղաքականությունն ուղղված է ահաբեկչական խմբավորումների աջակցմանն ու պաշտպանմանը:
Այսօր Թեհրանում լույս տեսնող Շարղ օրաթերթին տված հարցազրույցում, քաղաքագետ՝ Փիր Մոհամմեդ Մոլազեհին ասել է.«Միջին Արևելքում ու Աֆղանստանում պատերազմը վերածվել է այն երկրների միջնորդավորված պատերազմի,որոնք ենթադրում են ,թե իրենք տարածաշրջանի հովանավորներ են և ծայրահեղական խմբերից կարող են օգտվել հանուն իրենց շահերի իրականացման»:
«ԱՄՆ-ի համար կարևոր է ծայրահեղական խմբերի կառավարումը և բնավ չի մտածում ահաբեկչության վերացման մասին»-հավելել է քաղաքագետը:
Փիր Մոհամմեդ Մոլազեհիի խոսքերով՝ կան երկրներ ,որոնք ահաբեկչական խմբերի գոյությունն իրենց շահերին համահունչ են համարում և ԱՄՆ-ն իր միջամտությունը Միջին Արևելքում շարունակելու համար կարիք ունի ահաբեկչության ներկայությանը տարածաշրջանում,որպեսզի ենթահող ստեղծվի Սպիտակ Տան միջամտության համար:
«Չպետք է ակնկալել ,որ Սպիտակ տանը ինչ-որ պլան մշակվի ծայրահեղական խմբավորումների ոչնչացման համար», նշել է քաղաքագետը:
---
Corriere della Sera
Անտոնիա Արսլան. Թուրքերի արձագանքը ցույց է տալիս, որ ճանաչումը կարեւոր է նույնիսկ 101 տարի անց
Թուրքերի զայրացած արձագանքը ցույց է տալիս, թե նույնիսկ 101 տարի անց որքան կարեւոր է Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Այս մասին Corriere della Sera պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է հայկական արմատներով իտալացի գրող, հանրահայտ «Արտույտների ագարակը» գրքի հեղինակ Անտոնիա Արսլանը:
«Որքանո՞վ է կարեւոր Բունդեսթագի հայտարարությունը հիմա՝ մեկ դար անց» հարցին նա պատասխանել է․-Եվրախորհրդարանն արդեն երեք անգամ խոստովանել է, որ Թուրքիան չպետք է Եվրամիության անդամ դառնա՝ առանց Հայոց ցեղասպանությունը ճանաչելու: Սակայն մեծ կշիռ կարող են ունենալ Եվրահանձնաժողովի կամ ազգային խորհրդարանների որոշումները: Հատկապես՝ Բեռլինի: Քանի որ 120 տարի Գերմանիան նախ Օսմանյան կայսրության, այնուհետեւ՝ ժամանակակից Թուրքիայի դաշնակիցն է: 1914 թվականին պատերազմի մեջ մտնելով՝ գերմանական Ռեյխը զորքեր ուղարկեց՝ Օսմանյան կայսրությունը վերակազմավորելու համար, առեւտրային համաձայնագրեր կնքեց: Գերմանացի բանվորները սկսեցին Բեռլին-Բաղդադ ճանապարհ կառուցել, եւ այդ բանվորները, սարսափած տեսածից, սկսեցին փրկել հայերին՝ նրանց ներկայացնելով որպես իրենց ընկերներ:
Պատասխանելով «այս ճանաչումը միայն ձեւական չէ՞» հարցին Անտոնիա Արսլանն ասել է․-«Իհարկե՝ ձեւական է, բայց թուրքերի զայրացած արձագանքը ցույց է տալիս, թե որքան կարեւոր է այն: Դա ուժեղ ազդանշան է: Պատմաբանների 98%-ը համակարծիք է սրան՝ 1913-16 թվականներին Կոնստանդնուպոլսում ամերիկյան դեսպան Հենրի Մորգենթաուի օրագրերի, հրեաների վկայությունների հիման վրա, որոնք անհանգստությամբ էին հետեւում կատարվածին՝ մտավախություն ունենալով, որ նույնը նաեւ իրենց հետ տեղի կունենա»:
Քաղված NEWS.am կայքից
---
«Իրատես»
Գազի գինը ևս 5-7 դրամով կարող է նվազել
«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ մինչեւ տարեվերջ գազի սակագինը կարող է նվազել եւս 5-7 դրամով։ Համենայն դեպս, «Գազպրոմ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Վարդան Հարությունյանն օրերս հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում չբացառեց սակագնի նվազման հնարավորությունը։
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշմամբ՝ բնակչության համար սակագինը կնվազի 9,3 դրամով։ Ասել, որ սա խոշոր նվազեցում է, չափազանցություն կլինի, այդուհանդերձ, ինչ-որ չափով կթեթեւացնի սպառողների հոգսը:
---
Spiegel
Գերմանիան վախենում է Հայոց ցեղաասպանությունը ճանաչելու համար Թուրքիայի վրեժխնդրությունի
Գերմանիան վախենում է, որ 1915-ին Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձեւի ընդունումը Բունդեսթագում կարող է վերջ տալ Թուրքիայի հետ երկկողմանի համագործակցությանը գրում է Der Spiegel–ը:
Նշում են, որ առաջին հերթին խոսքը ռազմական ոլորտում փոխգործակցության մասին է, մասնավորապես Թուրքիայի տարածքում գերմանական «Տոռնադո» օդանավ- հետախույզների տեղակայման ու Էգեյան ծովում միգրանտների ապօրինի փոխադրողների դեմ համատեղ առաքելության մասին: Գերմանիայի պաշտպանության նախարարությունը մտավախություններ ունի, որ բարկացած Թուրքիան կարող է սկսել խոչընդոտել կամ նույնիսկ դադարեցնել համատեղ նախագծերի իրականացումը:
Պարբերականի տեղեկություններով հունիսի 2-ին, քվեարկությունից առաջ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը բարձրաստիճան զինվորականների հետ քննարկել է Թուրքիայի հնարավոր արձագանքը: Նրանք հանգել են այն եզրակացության, որ հաշվի առնելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քմահաճությունն ու անկանխատեսելիությունը՝ անհրաժեշտ է հաշվի առնել համատեղ գործողությունների համար հնարավոր բացասական հետանքները:
Պարբերականը հիշեցնում է, որ Թուրքիան Գերմանիայի ռազմավարական գործընկերն է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարում: Գերմանական հետախույզ օդանավերը, որոնք Սիրիայի ու Իրաքի տարածքների վրա աէրոլուսանկարներ են անում, արդեն մի քանի ամիս է թռնում են թուրքական «Ինջիրլիք» ավիաբազայից, չնայած դրանց տեղակայման մասին համաձայնագրի վերաբերյալ պաշտոնական բանակցությունները դեռ շարունակվում են: Հոդվածագիրը նշում է, որ քննարկումները առանց այդ էլ անցնում են սրված իրավիճակում, իսկ հերթական տարաձայնությունը կարող է ավելի բարդացնել դրանք:
Բացի դրանից, բանաձեւը կարող է խանգարել Թուրքիայից Հունաստան միգրանտների ապօրինի տեղափոխության բիզնեսիի դեմ պայքարի վերաբերյալ ՆԱՏՕ-ի առաքելության իրականացմանը: Այդ առաքելությունը ղեկավարում է Գերմանիան, ինչը հավանաբար կբարդացնի բանակցությունները Անկարայի հետ՝ հերթապահության գոտու ընդլայնման հարցում: Ավելին, հոդվածագիրը հնարավոր է համարում, որ այդ առաքելությունը կարող է առհասարակ ձախողվել:
Քաղված NEWS.am կայքից