Disney+ հարթակից հեռացվել է «Աթաթուրք» սերիալը
Թուրք պաշտոնյաները պնդում են, որ «Աթաթուրք» սերիալը հեռացվել է Disney+ հարթակից՝ ԱՄՆ-ում հայկական լոբբիի ճնշման պատճառով։
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքի կյանքի մասին պատմող, 6 մասից բաղկացած սերիալը հեռացնելու Disney+ ընկերության որոշումը մեծ աղմուկ է բարձրացրել, և թուրք բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ որոշումը կայացվել է հայկական լոբբիի ճնշման արդյունքում:
Որոշման ամսին լուրերը հրապարակվել են թուրքական ԶԼՄ-ներում: Սերիալը պետք է ցուցադրվեր հոկտեմբերի 29-ից՝ Թուրքիայի Հանրապետության հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ:
Ընկերությունը հայտարարել է, որ որոշումն ընդունվել է «բովանդակության վերանայման ռազմավարության» շրջանակում:
Թուրքիայի «Ենի Չա» (Նոր դար) թերթը գրել է, որ սերիալը Disney+ հարթակից հեռացվել է հայկական լոբբիի ճնշման ներքո, քանի որ, ըստ թերթի, «հայերը վախենում էին, որ այն կթաքցնի Աթաթուրքի դերը Հայոց Ցեղասպանություն մեջ»։
Մինչ Թուրքիայի կառավարության և հասարակաության մեծ մասի համար Աթաթուրքը սուրբ և հերոսական կերպար է՝ 1923 թվականին Օսմանյան կայսրության մոխիրներից հանրապետական համակարգ ստեղծելու պատճառով, քննադատներն ասում են, որ Աթաթուրքի ստեղծած Թուրքիայի Հանրապետության կառավարությունն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ աջակցել է հայերի զանգվածային ջարդերին:
Անկարան պնդում է, թե հայերի սպանությունը համակարգված չէր, թեև 34 երկիր, ներառյալ ԱՄՆ-ը, ինչպես նաև Եվրախորհրդարանը, ճանաչել են այն որպես ցեղասպանություն: