Թուրքիան և ՄԹ-ն ամրապնդում են գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում
https://parstoday.ir/hy/news/world-i204044-Թուրքիան_և_ՄԹ_ն_ամրապնդում_են_գործակցությունը_պաշտպանական_արդյունաբերության_ոլորտում
Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Մալքոլմ Օֆորդը հայտարարել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները ավելի են մերձենում պաշտպանական արդյունաբերության ոլորտում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 04, 2023 06:49 Asia/Tehran
  • Թուրքիան և ՄԹ-ն ամրապնդում են գործակցությունը պաշտպանական արդյունաբերության ոլորտում

Մեծ Բրիտանիայի արտահանման նախարար Մալքոլմ Օֆորդը հայտարարել է, որ Թուրքիայի և Մեծ Բրիտանիայի կառավարությունները ավելի են մերձենում պաշտպանական արդյունաբերության ոլորտում։

«Ես իրական աճ և ակտիվություն եմ տեսնում Թուրքիայի շատ ոլորտներում, հատկապես պաշտպանական արդյունաբերության ոլորտում։ Մեծ Բրիտանիան կարող է իր դերն ունենալ Թուրքիային աջակցելու գործում»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ Մեծ Բրիտանիան և Թուրքիան պատրաստ են ավելին անել միասին՝ աջակցելով միմյանց և գտնելով փոխշահավետ հնարավորություններ, գրում են թուրքական լրատվամիջոցները։

Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպան Օսման Քորայ Էրթաշը նույնպես ընդգծել է երկու երկրների միջև պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցության աճի կարևորությունը։ Նա ասել է, որ թուրքական պաշտպանական ընկերությունները ավելի մեծ հետաքրքրություն են ցուցաբերում Մեծ Բրիտանիայի հետ համագործակցելու հարցում և կարևորել է վերջին զարգացումները, ինչպիսիք են թուրքական պաշտպանական ընկերության կողմից բրիտանական կազմակերպության ձեռքբերումը։

news.am