Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային շրջանների դեմ անօրինական հարձակումները
https://parstoday.ir/hy/news/world-i204162-Թուրքիան_շարունակում_է_Իրաքի_հյուսիսային_շրջանների_դեմ_անօրինական_հարձակումները
Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական անգամ հարձակվել են Իրաքի հյուսիսային շրջանների դեմ:
(last modified 2026-02-21T14:59:08+00:00 )
Օգոստոս 06, 2023 19:36 Asia/Tehran
  • Թուրքիան շարունակում է Իրաքի հյուսիսային շրջանների դեմ անօրինական հարձակումները

Թուրքիայի ռազմաօդային ուժերը հերթական անգամ հարձակվել են Իրաքի հյուսիսային շրջանների դեմ:

Վերջին տարիներին Թուրքիան շարունակել է «Վագրի ճանկ և արծվի ճանկ» անուններով հայտնի ցամաքային և օդային գործողությունները Հյուսիսային Իրաքում,  Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) տարրերին հետապնդելու և ճնշելու պատրվակով: Իրաքի կառավարությունը, քաղաքական շրջանակները և ԱՊԼ-ն բազմիցս դատապարտել են  այս հարձակումները, և պահանջել են վերջ տալ դրանց և ապամոնտաժել Անկարայի ռազմակայանները Իրաքի հյուսիսում:

Լիբանանի «Ալ-Մայադին» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրաքի Քուրդիստանի անվտանգության աղբյուրները հայտարարել են, որ Իրաքի Սուլեյմանիա նահանգի վրա թուրքական բանակի անօդաչու թռչող սարքի հարձակման ժամանակ ՔԲԿ-ի անդամ է սպանվել։

Անկարան Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցությանը (PKK) և այս խմբավորման այլ ճյուղերին, այդ թվում՝ YPG-ին (նրա սիրիական մասնաճյուղը) ներառել է ահաբեկչական խմբավորումների ցուցակում և այդ ուժերին դիմակայելու պատրվակով ռազմական հարձակում է իրականացնում Իրաքի հյուսիսային շրջանների և Սիրիայի տարածքների դեմ և խախտել  է այս երկու երկրների տարածքային ամբողջականությունը։

Միևնույն ժամանակ, Իրաքի հյուսիսային շրջանների վրա թուրքական հարձակումների հետևանքով զոհվել են մի շարք իրաքցի խաղաղ բնակիչներ, այդ թվում՝ երեխաներ: