Դոլարիզացիայի համաճարակ․ Աշխարհը «ոչ» է ասում ԱՄՆ-ին
Ազգային արժույթների կիրառման ուղղությամբ շարժվող երկրների աճին զուգահեռ, ապադոլարիզացման գործընթացը թևակոխել է նոր փուլ, և դոլարի գերակայությունն ապագայում վտանգի տակ է լինելու։
Ժամանակին Տոկիոյի նահանգապետ Սինտարո Իշիհարան, «Ճապոնացի, ով կարող է ասել ոչ» հոդվածում խոստացել էր, որ կգա մի օր, երբ աշխարհը կկարողանա «ոչ» ասել ԱՄՆ-ին և նրա գերակայությանը տարբեր հարթություններում։
Եվ հիմա եկել է այդ ժամանակը։
Հարավային երկրների համար ԱՄՆ-ի կողմից դոլարի գերակայության շահարկումը լուրջ մտահոգության պատճառ է դարձել։ Դոլարի դիրքը պատճառ է դարձել, որպեսզի երկրներն իրենց տեսնեն ամերիկյան տնտեսության պալատում՝ տնտեսական աճի ճանապարհին, և չկարողանան կարող իրենց տնտեսության համար ձևակերպել որևէ հստակ ծրագիր։
Համաշխարհային տնտեսության մեջ դոլարի գերիշխանության պատճառով, երկրները պարտվում են ԱՄՆ-ի հետ ամենափոքր տնտեսական տարաձայնության դեպքում։ Արդյունքում, աշխարհը սկսել է խոսել առևտրային հարաբերություններից դոլարը կրճատելու մասին։
Տարածաշրջանային և արտատարածաշրջանային դաշինքների ձևավորմամբ, ինչպիսիք են ՇՀԿ-ն և ԲՐԻԿՍ-ը, զարգացող երկրներն առևտրում դոլարը փոխարինում են իրենց ազգային արժույթներով։
2023թ. 16 ապրիլին ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենը զգուշացրել է որ պատժամիջոցների պատճառով երկրները կսկսեն առևտրում դոլարի փոխարեն կիրառել իրենց ազգայիրն արժույթը։
ՀԱՀ-ում ԲՐԻԿՍ-ի առաջիկա հանդիպումը կարող է հզոր քայլ լինել այն երկրների կողմից, որոնք առևտրում կիրառում են ազգային արժույթները։
Աշխարհի զարգացող տնտեսությունների կողմից ձևավորված ԲՐԻԿՍ խումբը, որի անդամներն են Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Աֆրիկան, պատերազմում է ԱՄՆ դոլարի դեմ և այս խմբին միանալու ցանկություն են հայտնել նաև այլ երկրներ։ Իսկ դրա արդյունքում դոլարի դեմ պայքարն ավելի լուրջ ձև է ստանալու։
Կարծես թե զարգացող տնտեսությունների ղեկավարները եկել են այն եզրակացության, որ կարող են «ոչ» ասել ԱՄՆ-ին և համաշխարհային տնտեսության մեջ գերիշխող դոլարին, և սա վերջի սկիզբն է։