BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ
https://parstoday.ir/hy/news/world-i204870-brics_ի_գագաթնաժողովին_կմասնակցեն_ավելի_քան_40_պետությունների_ղեկավարներ
Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 21, 2023 14:18 Asia/Tehran
  • BRICS-ի գագաթնաժողովին կմասնակցեն ավելի քան 40 պետությունների ղեկավարներ

Ավելի քան 40 օտարերկրյա ղեկավարներ կմասնակցեն BRICS-ի գագաթնաժողովին։ Այդ մասին ТАСС-ին հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության (ՀԱՀ) արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նելսոն Կգվետեն։

BRICS-ի (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավաֆրիկյան Հանրապետություն) գագաթնաժողովը կկայանա օգոստոսի 22-24-ը Յոհանեսբուրգում և կանցնի ՀԱՀ-ի նախագահությամբ։

Ինչպես հայտնել է Հարավաֆրիկյան Հանրապետության արտաքին գործերի և համագործակցության նախարար Նալեդի Պանդորը, «հնգյակի» երկրների ղեկավարները գագաթնաժողովում կքննարկեն կազմակերպության ընդլայնման հարցը։ Միավորման անդամակցության պաշտոնական հայտեր են ներկայացրել 20-ից ավելի երկրներ:

Ավելի վաղ ՌԴ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Վլադիմիր Պուտինը չի մեկնի ՀԱՀ, սակայն գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով։ Գագաթնաժողովին Ռուսաստանից ներկա կգտնվի արտգործնախարար Սերգեյ Լավրովը։

armenpress.am